Tag Archives: Լավրով

ՌԴ-ն պատրաստ է Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման հուշագիրը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է, որ Ստամբուլում Մոսկվան և Կիևը պայմանավորվել են պատրաստել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր՝ կայուն կարգավորման հասնելու համար։ «Մեր պատվիրակությունը՝ Վ. Ռ. Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այդ հուշագիրը ...

Կարդալ ավելին »

Անդրկովկասից աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ մոտեցումների խստացումը մեր շահերից չի բխում. Լավրով

Աշխատանքային ներգաղթյալների մուտքի ռեժիմի խստացումը հակասում է Ռուսաստանի երկարաժամկետ շահերին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ Կենտրոնական Ասիայի երկրներից, առաջին հերթին Անդրկովկասից և այլ նախկին հանրապետություններից աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ մեր մոտեցումների ցանկացած խստացում չի նպաստում մեր երկարաժամկետ շահերին։ Այո, իհարկե, պետք է կարգուկանոն պահպանել։ Աշխարհագրական մի շարք ուղղություններով, որտեղից գալիս են ներգաղթյալները, բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, սակայն մենք ...

Կարդալ ավելին »

Լավրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները պատերազմն ավարտելու դիմաց

Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրվել են երկրի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek-ի հարցազրույցում։ Նա նաեւ հիշեցրել է Կիեւից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնավորապես, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերման եւ այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն դարձել են ապադոլարայնացման լոկոմոտիվ․ Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարայնացման գործընթացների լոկոմոտիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանների կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական կարգավորման թեմային, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Պարզ է, որ ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվների շարքում մենք տեսնում ենք այնպիսի միավորումներ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը։ Այդ կառույցների ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023-ին կլինի ազգային արժույթներով. Լավրով

2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։ Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։ «Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader