Tag Archives: ձյուն

Առաջիկա օրերին որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք

Հանրապետության տարածքում` հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-30-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում  հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդալ ավելին »

Տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը և սառույցի կուտակումները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում: Այդ մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ...

Կարդալ ավելին »

Հունվարը վերջապես «հիշեց», որ ձմռան ամիս է․ կրկին սպասվում է ձյուն և բուք

Ձյան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 25-ի դրությամբ գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ նշելով, որ վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, ...

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին մառախուղ է, բուք և ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի ...

Կարդալ ավելին »

Երևանում ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 15-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին  հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Կարդալ ավելին »

Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ...

Կարդալ ավելին »

Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղում, սակայն ճանապարհները բաց են

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մարտի 20-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Անիի, Աշտարակի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մարտունիի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին »
ajax-loader