Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ շաբաթ արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու թռչնի գրիպի տարածումը Լեհաստանի երկու շրջաններում: Այդ մասին հայտնում է Reuters–ը: Վերջին երկու ամսվա ընթացքում Լեհաստանում գրանցվել է 73 դեպք (HPAI), որոնցից 53-ը Մասովյան (Masovian) և Մեծ Լեհաստանի (Greater Poland) շրջաններում:
Կարդալ ավելին »Tag Archives: Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը նշել է Հայաստանի հետ մերձեցման մասին
Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, բայց Հայաստանն առայժմ անդամակցության պաշտոնական հայտ չի ներկայացրել, «Известия»-ին տեղեկացրել են Եվրահանձնաժողովում։ «Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ եւ Հայաստանի հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան այժմ։ Վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցությունը ցույց է տվել դա»,- նշվել ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կոշտ կարձագանքի Թրամփի մաքսատուրքեր մտցնելու որոշմանը․Եվրահանձնաժողով
ԵՄ արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ անդամ երկրների ապրանքների մաքսատուրքեր սահմանելու որոշմանը կոշտ կլինի, գրել է Bloomberg-ը։ «ԵՄ-ը կոշտ պատասխան կտա ցանկացած առեւտրային գործընկերոջ, որն անարդար կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների վրա։ Շատ բան կվտանգվի»,- գործակալությանն ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այս փուլում 27 անդամ ունեցող դաշինքը տեղյակ չէ ԵՄ ապրանքների որեւէ լրացուցիչ մաքսատուրքերի մասին։ Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ մաքսատուրքերի կիրառումը «վնասակար է բոլոր կողմերի համար», եւ ափսոսանք է հայտնել Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման հետ կապված։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ իր կառավարությունը երկուշաբթի օրը կհայտարարի ամերիկյան ապրանքների վրա պատասխան մաքսատուրքերի մանրամասները: «Վաղն առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ ես ձեզ կտեղեկացնեմ առաջին քայլերի մասին, որը մենք կոչում ենք պլան Բ»,- ասել է նա տեսաուղերձում: Շեյնբաումը ավելի վաղ ասել էր, որ ծրագիրը կներառի մաքսատուրքային եւ ոչ սակագնային միջոցներ, ներառյալ 25 տոկոս մաքսատուրք Մեքսիկայից ողջ ներմուծման համար: «Մեքսիկան առճակատում չի ցանկանում։ Խնդիրները լուծվում են ոչ թե սակագներ մտցնելով, այլ բանակցություններով եւ երկխոսությամբ»,- նշել է պետության ղեկավարը։ Շեյնբաումը հերքել է Թրամփի վարչակազմի մեղադրանքները, թե Մեքսիկայի կառավարությունը կապեր ունի թմրակարտելների հետ։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները քիչ բան է արել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ե՛ւ Մեքսիկան, ե՛ւ Կանադան պատասխան քայլեր են ձեռնարկելու ԱՄՆ-ում իրենց ապրանքների բարձրացված մաքսատուրքերի դեմ: Կանադան 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից 155 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար, լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովը ԵՄ-ին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Polskie Radio-ի աղբյուրների՝ ԵՄ-ն չի նախատեսում ռուսական ՀԲԳ-ի ներմուծման ամբողջական արգելք սահմանել։ Այնուամենայնիվ, Բրյուսելը դիտարկում է «Արկտիկ ՀԲԳ-2» և «Մուրմանսկի ՀԲԳ» նախագծերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի բացառել TikTok սոցիալական հարթակի արգելափակման հնարավորությունը Եվրամիության տարածքում։ Այդ մասին տեղեկանում է POLITICO պարբերականից: «Դա բացառված չէ»,- ասել է նա Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում կայացած բանավեճի ժամանակ: Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է «աշխարհում առաջին կազմակերպությունը, որն արգելել է TikTok-ը կորպորատիվ հեռախոսներում»։ «Մենք հստակ գիտենք, թե ինչ սպառնալիք է ներկայացնում TikTok-ը»,- հավելել ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովը 15 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է ևս 15 մլն եվրոյի համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ ...
Կարդալ ավելին »Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին
Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովն Արցախին աջակցելու համար 500 հազար եվրո կտրամադրի
Եվրահանձնաժողովը 500 000 եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն է մոբիլիզացնում՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում սրվող մարտերից տուժած մարդկանց։ «Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ ստիպված են լքել իրենց տները և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը տուժածներին դրամական օգնության միջոցով կօգնի հոգալ իրենց հիմնական կարիքները, ինչպես նաև նրանց կտրամադրի ապաստան և հոգեբանական և սոցիալական աջակցություն: Այս շտապ ֆինանսավորումը տրվում է որպես լրացում 1,17 ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը
Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման ...
Կարդալ ավելին »