Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում մարզային և Նոյեմբերյանի համայնքային՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների հետ։ Հանդիպումը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից: Հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման ...
Կարդալ ավելին »Tag Archives: Տավուշ
Տավուշի մարզի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »Տավուշի մարզում 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին են զանգահարել «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան 63 հասցեում վերամբարձ կռունկով աշխատելիս էլեկտրահարվելու հետևանքով «էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Գոռ Կ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ ...
Կարդալ ավելին »Պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում
Այսուհետև մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում: Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն: Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության անհատական վարման պլան, կանխատեսել ելքերը, ...
Կարդալ ավելին »Իրազեկում. ՓԾ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »Ամռան ամիսներին Տավուշի մարզային գրադարանում իրականացվել է 8 ծրագիր․ԿԳՄՍ
«Ստեղծագործում են պատանի ընթերցողները» և «Ամառը գրադարանում» կրթական ծրագրերում ընդգրկվել է 4-12 տարեկան 106 երեխա: «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, քննարկել գրքի ստեղծման գաղափարը և կատարել ուղղագրական աշխատանքներ: «Ամառը գրադարանում» կրթաժամանցային ծրագրի շրջանակում կազմակերպվել են միջոցառումներ, հեքիաթների աուդիո ձայնագրությունների լսումներ, մուլտֆիլմերի դիտումներ։ 6-8 տարեկան երեխաների համար իրականացվել են նկարչության դասեր, ձեռքի աշխատանք, հեքիաթների ընթերցումներ, ասմունք, ուսուցողական խաղեր և բեմականացումներ: Գրադարանը շարունակել է համագործակցությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցների հետ. «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» թեմայով կազմակերպվել է սեմինար։ Գրադարանի ամառային ծրագրերն ու հետաքրքիր նախաձեռնությունները նպաստել են ...
Կարդալ ավելին »Տավուշում ապօրինի անտառահատման վնասի չափն 9 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում: Դատախազությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները: Մարզի ...
Կարդալ ավելին »Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին
Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: Նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում: «Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: ...
Կարդալ ավելին »Տավուշի ավտոճանապարհների վիճակը կբարելավվի
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել, որը պայմանավորված է ՀՀ մարզային (տեղական) նշանակության 13․2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ։ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և ...
Կարդալ ավելին »Տավուշի և Կոտայքի փրկարարական ծառայություններն ամփոփել են աշխատանքը
ՆԳՆ ՓԾ Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մայիս ամսվա ընթացքում մարզերի մի շարք բնակավայրերում, ուսումնական հաստատություններում անց են կացվել ուսումնավարժանքներ և դասընթացներ: Մասնավորապես, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Հովք, Աղավնավանք, Խաչարձան և Բերդ համայնքի Նավուր բնակավայրերում անց են կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ: «Երկրաշարժի ժամանակ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ