Tag Archives: ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ն առաջնահերթ է համարում մրցունակ մասնավոր հատվածի խթանումը ՀՀ-ում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է 2025-30 թթ. համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունը։ Ավելի մրցունակ և ներառական մասնավոր հատվածի խթանումը շարունակում է հիմնական առաջնահերթությունը հանդիսանալ։ Բանկը նախատեսում է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքները՝ կանաչ անցումը առաջխաղացնելու համար Բանկի երկու հիմնական ներդրումային առաջնահերթությունները կլինեն աջակցությունը ավելի ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը երկրում, ինչպես նաև կայուն ենթակառուցվածքների խթանման միջոցով կանաչ տնտեսությանն անցման ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։  Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ՀՀ-ում «կանաչ քիմիայի» հայեցակարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական հեռանկարների ռիսկերը կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ. ՎԶԵԲ

Հայաստանի պետական ֆինանսների վիճակը 2023թ. բարելավվել է շարունակական եւ կայուն տնտեսական աճի եւ պետական ֆինանսների կառավարման բարելավման շնորիվ։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Դա թույլ է տվել արձագանքել փախստականների աջակցմանը 2023թ. վերջին եռամսյակում։ Պետական ծախսերի ավելացումը՝ ուղղված փախստականների ինտեգրմանը, կաջակցի աճին։ Տնտեսական հեռանկարների ռիսկերը հիմնականում կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ։ 2024թ. սպասվում է ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առաջատարը կլինի տարածաշրջանում ՀՆԱ աճով. ՎԶԵԲ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ աճի կանխատեսումը 2024թ.՝ 6,2 տոկոս։ Նախորդ կանխատեսումը ցածր էր 1,7 տոկոսով, այսինքն՝ կազմում էր 4,5 տոկոս։ Նույն կանխատեսումներով՝ ՀՆԱ իրական աճը 2025թ. կավելանա 4,8 տոկոսով։ Ադրբեջանի դեպքում ՀՆԱ իրական աճը 2024թ. կանխատեսվում է 3,1 տոկոսի մակարդակում։ Դա 0,6 տոկոսով բարձր է, քան նախորդ կանխատեսումը։ ՀՆԱ աճը 2025թ. կլինի 2,7 ...

Կարդալ ավելին »

Կապիտալի զուտ ներհոսքը Հայաստան նվազել է 40 տոկոսով. ՎԶԵԲ

2023թ. տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ ցուցադրել։ ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով արտահանական պահանջարկի եւ շինարարության, տուրիզմի, տեղեկատվական եւ հաղորդակցային ծառայությունների երկնիշ աճի ֆոնին։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Կապիտալի զուտ ներհոսքը 2023թ. նվազել է մոտ 40 տոկոսով՝ 2022թ. համեմատ, բայց այդ ցուցանիշը էապես բարձր էր, քան 2021թ.։ Գնաճը հիմնականում մոտ է զրոյին ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկ է տրամադրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար

Հայաստանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի 15-ին ստորագրել են վարկային համաձայնագիր 236 մլն եվրոյի վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 373 մլն եվրո է։ Նոր ճանապարհը բաժանվելու է հյուսիսային, հարավային եւ կենտրոնական հատվածների։ Վարկային միջոցները ծախսվելու են հարավային հատվածի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարանից Սիսիան տարածությունը՝ 118 կիլոմետրից հասցնելով 60-ի, ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում խոշոր ներդրողներից է, մասնակցել է 200-ից ավել ծրագրերի ֆինանսավորմանը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակն ընդարձակ է։ ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։  Նա նախ և առաջ շնորհավորեց բոլորին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 30-րդ տարեկան հանդիպումն իրականություն ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Երևանում մայիսի 14-ին մեկնարկում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Միջոցառմանն ընդգրկուն կազմով է մասնակցում ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Յան Վիլեմ վան դեն Ուոլ Բեյքի հանդիպումով: «Սա շատ լավ առիթ է Հայաստանը ներկայացնելու որպես ներդրումների համար ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար ևս 179 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում 179 մլն դրամ հատկացրեց Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ծախսերի ֆինանսավոր¬ման նպատակով: Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ միջոցառման համար նախատեսված  է 2,2 մլրդ դրամ ֆինանսական միջոց: Տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել երկու ուղղություններով: Միջոցառման անցկացման վայրերի («The Dvin» ...

Կարդալ ավելին »
ajax-loader