Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը 2025թ. գեղարվեստական լուսավորություն կունենա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Նախագիծն արդեն դրված է մրցույթի: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով:
Կարդալ ավելին »Tag Archives: Օպերա
Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ...
Կարդալ ավելին »Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը
ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Մասնավորապես փակ կլինի ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, սեպտեմբերի 12-ից 15-ն առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ...
Կարդալ ավելին »