Tag Archives: Աննա Հակոբյան

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով այն «Արտագնա աշխատանքային»: Հիշեցնենք՝ Հակոբյանը վերջին օրերին գտնվում է Իտալիայում:

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը (վիդեո)

Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է տեղադրվել: «Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էի հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է  Աննա Հակոբյանը։

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը Նյու Ջերսիում ընթրել է ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ և սփյուռքում հայ համայնքի ակտիվ անդամ Շողակ Հովհաննիսյանն ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել հայ համայնքի ներկայացուցիչների: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջեում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ միասին վերջին օրերին գտնվում է ԱՄՆ-ում: «Օգտվելով առիթից բոլորին ծանոթացրեցինք «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և իհարկե մեզ բոլորիս հուզող հարցերից խոսեցինք։ ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից

Պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ-ում գտնվող Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի «Mezzrow» ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից: Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով կարճ տեսանյութ:

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանի և ՌԱԿ Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի շրջանակի պատասխանատու Պօղոս Թէքէեանի հետ։ Ինչպես տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, ՌԱԿ ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին ներկայացրել են Նիդերլանդների փորձը, որտեղ փախստականների և խոցելի խմբերի համար գործում են ծրագրեր, որոնց միջոցով նրանք նախ ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ հեծանիվով 40 կմ անցանք․ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել կրկին հեծանիվ քշելիս։ Տեսանյութին կից վարչապետի կինը գրել է․ «Առաջին անգամ հեծանիվով 40 կմ անցանք»։

Կարդալ ավելին »

Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին

Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակագիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների հետ

«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Այդ մասին հայտնում են Հիմնադրամից՝ հիշեցնելով, որ տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը:  Տղաներին պարզաբանվել է ծրագրի ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվերներ է մատուցել տարբեր մանկատների և զբաղվածության կենտրոնների սաներին, մասնակցել տոնական միջոցառումների

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ Երեխաները վարչապետի տիկնոջը դիմավորել են աղավնի փուչիկներով, ապա դրանք միասին բաց են թողել երկինք` խաղաղության իղձով: Տոնական հանդեսից հետո կենտրոնի սաները Աննա Հակոբյանից ստացել են իրենց համար նախատեսված նվերները: Հյուրերի շարքում էր նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Արշակյանի ...

Կարդալ ավելին »

Մեկ օր հրաշքների աշխարհում. վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին ԱննաՀակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել: Ինչպես  հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր նաև ...

Կարդալ ավելին »
ajax-loader