Tag Archives: ուսուցիչ

1600 ուսուցիչ 300-400 հազար դրամ աշխատավարձ է ստանում, 560 ուսուցիչ էլ՝ 400 հազար և ավելի. Ժաննա Անդրեասյան

Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերը աշխատում են: Այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ առաջարկվում են փոփոխություններ տարակարգի մեխանիզմով: ...

Կարդալ ավելին »

Արցախցի ուսուցիչների աջակցության ծրագիրը կտարածվի նաև 44-օրյա պատերազմից հետո ՀՀ տեղափոխվածների վրա

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում եւ այդտեղ ներգրավել նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված արցախցի ուսուցիչներին: Բանն այն է, որ գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020-ի ...

Կարդալ ավելին »

Շուրջ 6000 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար

Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար։ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  «Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Դիմողների շրջանում կան նաև չաշխատող մանկավարժներ, որոնք կամավոր ատեստավորում անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցներում։ Նախատեսում ենք, որ այս տարի ատեստավորումը կանցկացնենք նոյեմբերին»,- ասաց Անդրեասյանը։

Կարդալ ավելին »

Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին կամավոր ատեստավորման շեմը չեն հաղթահարել, ապա անհրաժեշտ է, որպեսզի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում տնօրենը նշյալ ուսուցչի համար կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը: Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է նաև ուսուցչի կողմից: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ...

Կարդալ ավելին »

Մեթոդական ուղեցույց` ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ: ԿԳՍՄՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։ Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները. ՏԱՐՐԱԿԱՆ – երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հաստատեց մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դեռեւս 2011-ին ընդունվել է օրենք, ըստ որի ուսուցիչը պետք է պարտադիր ունենա բարձրագույն կրթություն, սակայն այդ դրույթի կիրառումը հետաձգվել է մինչեւ 2018 թվականը, ապա նաեւ ինչեւ 2023-ի օգոստոսի 20-ը: «Այսպիսով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները ունեցել են ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում

Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Հայտնի են բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամկետները

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-29-ին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Ընդգծվում է, որ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների՝ 2024-ի վերապատրաստման ծրագիրը

2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Այդ մասին  հայտնում են ԿԳՄՍՆ-ից:Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով.Ուսուցում մանկապարտեզումՈւսուցում մեկօրյա դպրոցումՏարրական ուսուցումՀայոց լեզվի ...

Կարդալ ավելին »

3830 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է և ունի բարձրացված դրույքաչափ․ ԿԳՄՍ փոխնախարար

Կամավոր ատեստավորման վերաբերյալ ուսուցիչների կողմից բարձրաձայնված  ամենակարևոր խնդիրներից մեկը դրա տևողությունն է․ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարցի լուծումը քննարկել է Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ։ Այդ մասին հայտնեց ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։  «Շատ ուսուցիչներ բարձրաձայնում են այն հարցը, որ կարող էին թեստը լուծել ամբողջությամբ, եթե ժամանակն իրենց բավարարեր։ Մենք Գնահատման ու թեստավորման կենտրոնի ...

Կարդալ ավելին »
ajax-loader