Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար: Ինչպես տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող են դիմել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։ «Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին ...
Կարդալ ավելին »Tag Archives: Մանկական Եվրատեսիլ
Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակի ընտրության մրցույթ է հայտարարել
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով: Առաջին ալիքը հայտնում է, որ հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2024-ի նոյեմբերի 16-ի դրությամբ կլինեն նվազագույնը 9, առավելագույնը՝ 14 տարեկան (այսինքն ծնված կլինեն 2009-ի նոյեմբերի 17-ից հետո և մինչև 2015-ի նոյեմբերի 16-ը): Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես անհատ կատարող, դուետ կամ խումբ՝ ...
Կարդալ ավելին »«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակ Yan Girls-ը հանդես կգա 8-րդը
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով ելույթ կունենա ութերորդը: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում: Մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը: Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում: Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են ...
Կարդալ ավելին »Heroes. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը
Ֆրանսիայում կայանալիք 21-րդ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է «Հերոսներ» (Heroes), հայտնի է նաև տարբերանշանը։ Այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում: «Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում։ «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի է ունեցել Հայաստանում։ Երևանում կայացած 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն ...
Կարդալ ավելին »