Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացնի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։Մասնակցության հայտ են ներկայացրել Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ: Մրցումների սկիզբը՝ ժամը 13.00-ին, «Դինամո» մարզադահլիճում:
Կարդալ ավելին »Tag Archives: բաց առաջնություն
Հայ թենիսիստը հաջողությամբ է մեկնարկել ԱՄՆ-ի բաց առաջնությունում
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ) հաջող մեկնարկ է ունեցել թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, մեր հայրենակիցը երեք սեթում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Ալիզե Կորնեի նկատմամբ՝ 6:2, 1:6, 6:4։ Մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե: Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »