Tag Archives: այգի

Արաբկիր վարչական շրջանում վերաբացվեց Մերգելյանի անվան այգին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,. տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երկարատև շինարարական աշխատանքներից հետո այգին ներկայանում է գեղեցիկ տեսքով։ Վերականգնման արդյունքում այգին քաղաքացիներին ներկայանում է ճեմուղիներով, նոր նստարաններով, խաղահրապարակով, մարզահրապարակով։ Նոր ծառեր են տնկվել, ավելացել է կանաչ գոտին։ Զբոսայգում է տեղադրվել նաև «Լեռնեցիների պարը» խմբաքանդակը։ «Մերգելյանի պուրակը, որ երկար տարիներ անտեսված և ...

Կարդալ ավելին »

30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 30,8 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Ազգային Ժողովի շենքը գրանցված է որպես պատմամշակութային արժեք՝  հուշարձան, որն ունի նաև շատ գեղեցիկ այգի և կանաչապատ տարածք: Այգու հազվագյուտ ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է այն ապահովել ոռոգման ջրով: Ազգային ժողովի աշխատակազմը «Գնումների ...

Կարդալ ավելին »

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել է Երևանի բուսաբանական այգում չինական այգի ստեղծելու գաղափարը

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի։ ԳԱԱ-ից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի ուղեկցությամբ չինական պատվիրակությունը ծանոթացավ ինստիտուտի արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի և հնեաբուսաբանական թանգարանի հավաքածուներին, էկոէպիկենտրոնի կարմիրգրքյան և վտանգված բուսատեսակներին։ Արսեն Գասպարյանը ներկայացրեց ինստիտուտի պատմությունը, ...

Կարդալ ավելին »

Դալմայի այգիներում կկառուցվի մոտ 200 հա անտառային պուրակ

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառպուրակ:  Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:

Կարդալ ավելին »
ajax-loader