Tag Archives: լղ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։

Կարդալ ավելին »

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման 4-րդ փուլում ենք․ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ տեղյակ պահել, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։ Միևնույն ժամանակ, վարչապետը ...

Կարդալ ավելին »
ajax-loader