ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 1000 անձի տրամադրվել է առաջին անհրաժեշտության դեղորայքային փաթեթներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նրանք կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ ամբուլատոր պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն համապատասխան բուժհիմնարկներ»,- նշեց նա: Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Երևան են բերվել նորածիններ և մեկ երեխա բավական ծանր վիճակում, նրանք ...
Կարդալ ավելին »Tag Archives: լղ
Կրթական համակարգը կմեկտեղի ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ուսման կազմակերպման հարցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ...
Կարդալ ավելին »Թուրքիայում հետապնդում են ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին
123 թուրք մտավորականների կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտող հայտարարությունից հետո թուրք ազգայնականների կողմից սկսել են հնչեցվել կոչեր՝ զրկելու այդ գործիչներին Թուրքիայի քաղաքացիությունից։ Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիայի թյուրքական ընկերությունների դաշնության նախագահ Իսմաիլ Ջենգիզը, ով նշել է, թե «123 հայասեր մանկուրտներին պետք է անհապաղ զրկել քաղաքացիությունից»։ Ինչպես հաղորդում է Once Vatan-ը, նա նաև նշել է, որ քաղաքացիությունից զրկելուց հետո ...
Կարդալ ավելին »Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։ Ճապոնիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ճապոնիան իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին վատթարացման առնչությամբ և խստորեն հորդորում է անհապաղ կասեցնել ագրեսիան, կոչ է անում Ադրբեջանին ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ն կոչ է անում ԼՂ-ում հարգել քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։ ԿՄԽԿ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների»։ Եվրոպայի ...
Կարդալ ավելին »Բաքուն ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ զգուշացրել է ռուսական զորախմբին․ Զախարովա
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին: Այս մասին Թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»,- ասել է նա։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Բաքուն սկսել է «լոկալ ...
Կարդալ ավելին »ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը ՀՀ սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով․ վարչապետ
Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվում է մնալ լարված։ Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով»,- ասաց վարչապետը։
Կարդալ ավելին »Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր
Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։
Կարդալ ավելին »ՀՀ դեսպանը Թունիսի խորհրդարանի նախագահին ներկայացրել է ԼՂ հումանիտար իճակը
Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Ժողովրդական ժողովի նախագահ Իբրահիմ Բուդերբալայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Փոլադյանը շնորհավորել է Թունիսի խորհրդարանի նորընտիր նախագահին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ միաժամանակ փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահի՝ թունիսցի պաշտոնակցին հասցեագրված շնորհավորական ուղերձը։ Ժողովրդական ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի շնորհավորանքների համար, կարևորել է Թունիսի ...
Կարդալ ավելին »