Ճապոնիան ևս 3 միլիոն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից: «2024 թ. փետրվարի 28-ին ՀՀ Կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԼՂ
Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի որոշ տարբերակներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։ «Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար ...
Կարդալ ավելին »Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ուսուցման և աշխատանքային փորձի ծրագիրը
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի կառավարության պահուստային ֆոնդից 873 մլն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի համար: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է 1000 շահառուի աջակցություն տրամադրել: Ծրագիրն իրականացվում է 3 ուղղությամբ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ուսուցում, աշխատանքային ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները
Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։ Այդ մասին փետրվարի 9-ին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ կենսաթոշակների վճարումները սկսվել են երեկվանից։ «Իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել 1131 անձի։ Խոսքը՝ մայրության, երեխայի ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների կարգավորման ընթացքը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնահերթ ու կարևոր խնդիրներ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից զեկուցվել է 6 հարց՝ 60-ից ավելի ենթահարցերով, որոնք հիմնականում առնչվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման, ֆինանսական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, ծրագրերի իրականացման, տեղեկատվության ու այլ ոլորտներին։ Առանձնակի անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղից ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում
Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Հունվարի 11-ին համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ⅓-րդն աշխատում է ՀՀ կրթական համակարգում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ՝ տեղահանված ուսուցիչների ⅓-ը, աշխատում է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում: Այդ մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, և նրանց աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում, բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50 հազար ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․ 1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում: ՀՀ մարզերի դպրոցներ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 200 ուսուցիչ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության հարցին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այդ նպատակով կայքում գործարկվել է առանձին հարթակ, որտեղ ուսուցիչները կարող են լրացնել իրենց անձնական տվյալներն ու գրանցվել ...
Կարդալ ավելին »Հայաստանն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը
Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե ...
Կարդալ ավելին »