ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայոց ցեղասպանության
Վալենտինա Մատվիենկոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում՝ Աթենքի «Ակրոպոլ»-նում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում կայացել է կենտրոնական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել է Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այդ մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառմանը Հունաստանի կառավարության անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը, Հունաստանի խորհրդարանի կողմից՝ Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով ...
Կարդալ ավելին »Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին ժամը 23:59-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կանցկացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև ...
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Նիդեռլանդներում
Նիդեռլանդներում մի շարք միջոցառումներ են անցկացվել և անցկացվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Nidoragir-ը։ Միջոցառումների շարքը բացվել է ապրիլի 11-ին, Ամստերդամում՝ «Ծիրանի ծառ» երգչախմբի համերգով։ Խումբը, որի կազմում ընդգրկված են հիմնականում հոլանդացի երաժիշտներ, հանդես եկավ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, գուսան Շերամի և գուսան Աշոտի ստեղծագործություններով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իսկ խմբավարը՝ հոլանդացի ...
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության թանգարան ամեն տարի մի քանի հարյուր թուրք զբոսաշրջիկ է այցելում
Հայոց ցեղասպանության թանգարանը տարեկան ունենում է մինչև 100 հազար այցելու։ Հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը հպարտությամբ նշեց, որ իրենց թանգարանը Հայաստանի 3 ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է։ «Մեր թանգարան այցելությունների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է ու պետք է ասեմ, որ վերջին շրջանում կառուցվածքում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան ավելի շատ գալիս էին ...
Կարդալ ավելին »Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, որը Հայաստանում է՝ ուսումնասիրելու ՀՀ զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նախօրեին Նիշա Բիսվալը հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Կարդալ ավելին »Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք ...
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ UBA իրավաբանական դպրոցից երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր։ Միջոցառումը կազմակերպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանը։ Այդ առիթ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հայ Երիտասարդական Միության, ՀՄԸՄ-ի, Խրիմյան հայկական վարժարանի և Պատանեկան Միության անդամները կրել են դրոշներ և հագել շապիկներ՝ «Իրավունք. վերադարձ Արցախ» գրությամբ, այդ կերպ պահանջելով ...
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության թանգարանն ապրիլի 24-ին բաց է լինելու բոլոր այցելուների համար
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին աշխատելու է 10:00-20:00-ն՝ դռները բաց են լինելու բոլոր այցելուների համար։ Հրավիրած ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ այդ օրը սպասվում են նաև պատվիրակությունների այցելություններ։ Ներկայում հաստատված է ֆրանսիական պատվիրակությունների այցելությունը։ «Ապրիլի 24-ին թանգարանը գործելու է արտակարգ ռեժիմով։ Թանգարանի մուտքն անվճար է, բոլոր ցանկացողներն, անկախ նրանից պատվիրակության կազմով են եկել, թե ոչ, կարող են ...
Կարդալ ավելին »