Սիրիայի նոր իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ կառուցել համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին։ «Այսօր մենք ներկայացնում ենք նոր Սիրիա և, իհարկե, շահագրգռված ենք մեր երկրների միջև ճիշտ փոխգործակցություն և հարաբերություններ հաստատելու հարցում, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ հարգանքի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Սիրիա
Սեպտեմբերի 2-րդ կեսին Սիրիայում ընտրություն կանցկացվի՝ Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ
Սեպտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայում կանցկացվեն Ժողովրդական ժողովի՝ խորհրդարանի ընտրություններ: Այդ մասին հայտնում է սիրիական Syria TV-ին՝ վկայակոչելով Սիրիայի Ժողովրդական ժողովի ընտրությունների Գերագույն կոմիտեի հայտարարությունը։ Գերագույն կոմիտեի ղեկավար Մուհամմադ Թահա ալ-Ահմադի խոսքով՝ Ժողովրդական ժողովի տեղերի թիվը 150-ից աճել է մինչև 210: Նրա խոսքով՝ խորհրդարանական տեղերից 2/3-րդը կընտրվի քաղաքացիների քվեարկությամբ. մնացած 70-ին կնշանակի երկրի նախագահը։ Անցումային շրջանում խորհրդարանը ...
Կարդալ ավելին »Իսրայելի բանակը Դամասկոսում թիրախավորել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) թիրախավորել է Դամասկոսի շրջանում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքերի համալիրը։ Այդ մասին հայտարարել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։ «Քիչ առաջ ԻՊԲ-ն հարվածել է Սիրիայի Դամասկոսի շրջանում գտնվող սիրիական ռեժիմի ռազմական շտաբի մուտքին։ ԻՊԲ-ն շարունակում է հետևել զարգացումներին և Սիրիայի հարավում դրուզ բնակչության դեմ ռեժիմի գործողություններին։ Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան՝ ԻՊԲ-ն հարվածներ է հասցնում տարածքին և ...
Կարդալ ավելին »Սիրիան դիմել է ԵՄ-ին՝ հրդեհների դեմ պայքարին աջակցելու համար
Արդեն մի քանի օր է՝ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը պայքարում են Լաթաքիայի լեռնային շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ։ Այդ մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտնել է, որ դիմել են Եվրամիությանը՝ աջակցություն խնդրելով հրդեհների մարման գործում: Նա հայտնել է, որ Կիպրոսի հրշեջ օդանավերը կմիանան հրդեհների մարման գործընթացին։ Նախարարը նաև նշել ...
Կարդալ ավելին »Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիային ու Լիբանանին
Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Syria TV-ին։ Վեց ավիահարվածների թիրախ է դարձել Սպիտակ նավահանգստի շրջակայքը և 110-րդ ռազմածովային բրիգադը, որտեղ ռազմանավեր և զենքի պահեստներ կան։ Հարվածների հետևանքով վիրավորներ են գրանցվել սիրիական բանակի զինծառայողների շրջանում։ Իսկ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Սուր ...
Կարդալ ավելին »Եվրամիությունը Սիրիային կհատկացնի 5,8 մլրդ եվրո
Եվրամիությունը 5,8 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դուբրավկա Շուիցան, որից 4,2 մլրդ եվրոն կփոխանցվի Սիրիային դրամաշնորհների, իսկ 1,6 մլրդ եվրոն՝ վարկերի տեսքով։ «Երկիրը մնում է շատ աղքատ, շատ փխրուն, եւ եթե մենք աջակցություն չտրամադրենք, այդ փխրունությունը կվատթարանա եւ կարող է խաթարել ձեռք բերված առաջընթացը»,- DW-ին ասել է ՄԱԿ Նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավար Խորխե Մորեյրա դա Սիլվան: Ամենախնդրահարույց ոլորտների թվում նա թվարկել է ջրամատակարարումը, տրանսպորտը, էներգետիկան, կրթությունն ու առողջապահությունը։ Միեւնույն ժամանակ, ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ երկրի վերականգնման ծրագիրը պետք է մշակվի հենց Սիրիայում, եւ հույս հայտնել, որ մյուս երկրները կհետեւեն Եվրամիության օրինակին, որն աստիճանաբար վերացրել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մի մասը։
Կարդալ ավելին »Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ
Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Syria TV-ն։ Համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին։ ՍԴՈւ-ն ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն ...
Կարդալ ավելին »Թուրքիան Իրաքում և Սիրիայում 120 թիրախ է վերացրել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո
Թուրքական հետախուզությունը հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ոչնչացրել է Քրդստանի բանվորական կուսակցության մոտ 120 օբյեկտ Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 23-ին ահաբեկիչները հարձակվել են Անկարայում գտնվող Tusa ավիատիեզերական կորպորացիայի ձեռնարկություններից մեկի վրա։ Արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։ Երկու հարձակվողները սպանվել են: Անվտանգության ...
Կարդալ ավելին »Չորս հրթիռ է ընկել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի տարածքում. Al Mayadeen
Առնվազն չորս հրթիռ է ընկել ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմակայանի տարածքում, որը գտնվում է Սիրիայի Դեյր- էլ-Զոր նահանգի Կոնոկո նավթագազային հանքավայրի մերձակայքում։ Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ հրթիռային հարձակման ընթացքում ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց արկ։ Հիմնական թիրախը եղել է ռազմակայանի տարածքի ռազմական ռադարը։ Հեռուստաալիքը հավելել է, որ ԱՄՆ-ի բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ի ԶՈՒ ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության
ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Սիրիայի տարածքում գտնվող Խարաբ ալ Ջիր ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Նշվում է, որ պարզ չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քրդական կազմավորումները՝ արևմտյան կոալիցիայի աջակցությամբ, այժմ վերահսկում են սիրիական Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի նահանգի հյուսիսարևելյան շրջանները։ 2015 ...
Կարդալ ավելին »