Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:
Կարդալ ավելին »Tag Archives: Ալեն Սիմոնյան
ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են։ Եթե, պարոն Օսկանյանը ...
Կարդալ ավելին »Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ-ից հայտնում են, որ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է. հայտնի է պատճառը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։ Այդ մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: «Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն։ Այդ մասին Ալեն Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ «Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում շրջել եմ Վանաձորի փողոցներով և զրուցել քաղաքացիների հետ։ Այցելել եմ նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) և ծանոթացել կենտրոնի աշխատանքներին»,- գրել է Սիմոնյանը:
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կանադայի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանադացի գործընկերներին և ժողովրդին։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս կանադացի մեր գործընկերներին և ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ»,- իր գրառման մեջ նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստան-Կանադա ամուր կապը վկայում է կողմերի միջև աճող գործընկերությունը ...
Կարդալ ավելին »ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանը Լատվայի Սեյմի խոսնակին խնդրել է աջակցել հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաև Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը և Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ...
Կարդալ ավելին »Մշտապես կարող եք հույս դնել Հայաստանի վրա. Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի դեսպանի հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: «Շնորհակալ ենք հայ-էստոնական հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, ջանքերի եւ նվիրվածության համար: Դուք ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի եւ ՍՀ փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:
Կարդալ ավելին »