Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է առաքելության գրառման մեջ։ Around the clock, our patrols 🚓 🏔️ monitor ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԵՄ առաքելություն
Կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Կշարունակենք աջակցել տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ: «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», – նշված է գրառման մեջ:
Կարդալ ավելին »Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 3000-րդ պարեկությունը
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները տոնել են ՀՀ սահմանամերձ շրջաններում 3000-րդ պարեկությունը։ Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Պարեկային խումբը բարձրացել է Ջերմուկի տարածքում 3000 մետր բարձրություն՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար: Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,- նաև ասվում է հաղորդագրությունում։ On Sunday, #EUMA ...
Կարդալ ավելին »ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում
Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում։ Այս մասին ԵՄ առաքելությունը հայտնել է X-ում գրառմամբ։ «Նախօրեին EUMA-ն հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և EUMA թիմը հանդիպել են համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմորեն ընդունել է մեզ գյուղում»,- ասվում է գրառման մեջ։
Կարդալ ավելին »Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին
Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար: «Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելության «X»-ի պաշտոնական միկրոբլոգում:
Կարդալ ավելին »Չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանին
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը զորք ու զինտեխնիկա է կուտակում սահմանին։ Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում հրապարակում է արվել, որում նշված է, որ Առաքելությունը գործող 4 բազաների միջոցով ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ...
Կարդալ ավելին »