Կառավարությունը հրապարակել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման» կարգը փոփոխելու նախագիծը, որի նպատակն է պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման ընթացակարգերը և կրճատել շահառուների սպասելաժամանակը: Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Նախագծով նախատեսվում է վերանայել և հստակեցնել արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար փոխհատուցվող ծավալները: Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել գործընթացները՝ հաշվի առնելով ...
Կարդալ ավելին »Tag Archives: վերարտադրողական
Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը
Կառավարությունը կընդլայնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից կբարձրացվի մինչև 40 տարեկանը ներառյալ: «Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը։ Եթե նախկինում սահմանվում էր, ...
Կարդալ ավելին »5441 շահառու․ վերարտադրողական առողջության ծրագիրն ընդլայնվել է
Վերարտադրողական առողջության ծրագիրը 2023 թվականին ընդլայնվել է. էականորեն մեծացել է պետության կողմից ֆինանսավորումը, ինչի հաշվին 2023 թվականին ծրագիրն ունեցել է 5441 շահառու՝ 2022 թվականի 842-ի փոխարեն: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը՝ ընդգծելով, որ մինչև 2023 թվականն այս ծրագրից կարող էին օգտվել բնակչության որոշակի խմբեր, իսկ նախորդ տարվանից կարող են օգտվել ...
Կարդալ ավելին »