Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է ...
Կարդալ ավելին »Tag Archives: Մանկապարտեզ
Մանկապարտեզներում ընդգրկված է 83 հազար 3-5 տարեկան երեխա. դա երեխաների 75 տոկոսն է. Անդրեասյան
Այս պահին մենք ունենք ավելի քան 83 հազար երեխա, որոնք ընդգրկված են 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում, 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63.6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ ...
Կարդալ ավելին »Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրվարույթ
Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում հանագամանքները և պատճառները պարզելու նպատակով։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Նշանակվել է դիակի ...
Կարդալ ավելին »Մանկապարտեզներին սննդի մասով պահանջները խիստ են լինելու. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին։ Այս առումով ուզում եմ տեղեկացնել բոլոր մատակարարներին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել և աշխատել են։ Ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն ...
Կարդալ ավելին »Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի խոհանոցում կրկնակի ստուգայցի ընթացքում Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այստեղ շտկվել են բոլոր խախտումները, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանեցվել են սահմանված նորմերին (Կոտայքի մարզ, ք. Հրազդան)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին »Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար
Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` ընդգծելով, որ ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ Արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծնողների մեծ հնարավորություն է ընձեռում՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ նկատի ունենալով, ...
Կարդալ ավելին »