ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վաչե Շարաֆյանի և Վասգեն Բրուտյանի «Է» միստերիա-օրատորիայի ներկայացմանը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կասկադ համալիրում տեղի է ունեցել «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի երրորդ ներկայացումը: մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ստեղծագործությունը հեղինակել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և Վասգեն Բրուտյանը։ Օրատորիա-միստերիան ներկայացվում է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ ...
Կարդալ ավելին »Գործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու. Ժաննա Անդրեասյան
«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության ...
Կարդալ ավելին »Ձյան պատճառով դպրոցներում դասերը հետաձգվում են. Ժաննա Անդրեասյան
Հաշվի առնելով եղանակային պայմանները և սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Այd մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Տեղացած առատ ձյունը կոլապս էր առաջացրել մայրաքաղաքում, ստեղծելով դժվարություններ երթեւեկությունում:
Կարդալ ավելին »Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ: WebEx Technologies ընկերության պատասխանատուների ...
Կարդալ ավելին »1600 ուսուցիչ 300-400 հազար դրամ աշխատավարձ է ստանում, 560 ուսուցիչ էլ՝ 400 հազար և ավելի. Ժաննա Անդրեասյան
Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերը աշխատում են: Այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ առաջարկվում են փոփոխություններ տարակարգի մեխանիզմով: ...
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ակադեմիական քաղաքի» միջազգային գործընկերների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական ...
Կարդալ ավելին »Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը՝ ԿԶՆԱԿ-ի համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, ...
Կարդալ ավելին »Մսուր մանկապարտեզներում երեխաներին մեկ տարեկանից սկսած ընդունելու ծրագիր ենք սկսել․ Ժաննա Անդրեասյան
Մենք կարևոր քաղաքականություն ենք վարում նախադպրոցական կրթության տարիքն ավելի իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու մասով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հիմա մի փորձնական ծրագիր ենք սկսել Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներ ընդգրկելով։ Սովորաբար, մեզ մոտ մսուր 2 տարեկանից են երեխաներին ընդունում, մենք փորձնական սկսել ենք մեկ տարեկանից սկսած երեխաների ընդունելություն ...
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Իսպանիայի մշակույթի նախարարի և գիտական ...
Կարդալ ավելին »