Tag Archives: պաշտոնյա

Ոստիկանության պաշտոնյան պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

ՆԳՆ ոստիկանությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պաշտոնյան, տեղյակ լինելով, որ իր ենթակայությամբ ծառայող՝ օպերատիվ կառավարման կենտրոնի  ավագ տեսուչը 2022 թվականի ապրիլի 8-ից 2023 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում չի ...

Կարդալ ավելին »

8000 դոլարի և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու դիմաց թույլատրվել է կենդանիների ապօրինի արտահանումը. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Կոմիտեից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել ...

Կարդալ ավելին »

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 ...

Կարդալ ավելին »

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Պարզվել են Փարաքար  համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի ...

Կարդալ ավելին »

Կսահմանվեն պաշտոնյաների և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման առանձնահատկությունները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում ընդունել է որոշում, որով ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների՝ հրապարակային սակարկություններով օտարման առանձնահատկությունները: Որոշմամբ առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ: Նախատեսվում է նաև սահմանել՝ պետության սեփականությունը դարձած ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են մի շարք ընկերություններից կաշառք ստանալու մեջ. ՔԿ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ ...

Կարդալ ավելին »

6 պաշտոնյաներ կառուցապատողներից 8800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք են ստացել դրական եզրակացություն տալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի ...

Կարդալ ավելին »

28 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք: ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ...

Կարդալ ավելին »
ajax-loader