ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը օգոստոսի 28-ին հյուրընկալվել է խորհրդարանի նախաձեռնած «Ամառային դպրոց» ծրագրին և հանդես եկել բանախոսությամբ։ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ընտրական համակարգի առանձնահատկությունները, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին։ Հարցերը վերաբերել են ինչպես ընտրական ոլորտին վերաբերելի օրենսդրությանը, այնպես էլ առհասարակ ԿԸՀ գործունեությանը։ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրում ընդգրկված են ավագ դպրոցների աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։
Կարդալ ավելին »Tag Archives: Վահագն Հովակիմյան
Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու համար ԿԸՀ է դիմել առաջին կուսակցությունը․ Վահագն Հովակիմյան
Երեւանի Ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր՝ օգոստոսի 10-ին, ԿԸՀ-ին դիմել է առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Սովորաբար ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենում հիմնականում վերջին օրը։ Պատճառն այն է, որ կուսակցությունները մինչեւ վերջին օրն աշխատում են բոլոր փաստաթղթերի եւ տեղեկանքների վրա, համամասնական ցուցակներում մինչեւ վերջ կարող է համարների տեղաշարժ ...
Կարդալ ավելին »