Գերմանիայի ռազմական ծախսերի նոր պլանով նախատեսվում է բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համար, մնացածը կծախսվի Եվրոպայի արդյունաբերության արտադրանքի համար: Այդ մասին հաղորդել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով վերոնշյալ գնումների պլանը: Փաստաթղթի համաձայն՝ Բեռլինը նախատեսում է 2026 թվականին կնքել գրեթե 83 միլիարդ եվրոյի պայմանագրեր: Ցանկը ներառում է 154 պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի դեկտեմբերը: ...
Կարդալ ավելին »Tag Archives: զենք
Հայաստանի համար զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին, հիմա անսահմանափակ են. Փաշինյան
Լեգիտիմության ռազմավարությունը կարևոր է նաև բանակի բարեփոխումների համար, որովհետև 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ուժեղ բանակ հասկացությունը միշտ է առաջնորդել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ...
Կարդալ ավելին »Լեհաստան, Ռումինիան, Հնդկաստան․ զենքի ներմուծման առաջատարներն աշխարհում
Լեհաստանը դարձել է ռազմական արտադրանքի ներմուծման առաջատարը։ Նրան հաջորդում են Ռումինիան, Հնդկաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները։ Այդ մասին են վկայում Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած վարկանիշային աղյուսակի տվյալները։ Աղյուսակում տեղ է գտել 20 երկիր, որոնք 2024 թվականին ամենամեծ ծավալով ռազմական նշանակության ապրանքների գնման պայմանագրեր են կնքել։ 2024 թվականին Լեհաստանը զենքի գնման համար ծախսել է 15,625 միլիարդ դոլար (համաշխարհային շուկայի 12,80%-ը): ...
Կարդալ ավելին »Համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մանթաշ գյուղի 68-ամյա մի բնակիչ ապօրինի հրազեն է պահում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Տեղեկությունները ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 68-ամյա տղամարդու բնակության վայր։ Տանտերն իրավապահներին է ներկայացրել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։Հրացանը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել դատախազությունից ձերբակալված անձանց վերաբերյալ
2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ:Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության և նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման․ ՆԳՆ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան ...
Կարդալ ավելին »Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հեռահար զենք կմշակեն
Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները համաձայնության են եկել այլ գործընկերների հետ մշակել հեռահար զենք՝ ուժեղացնելու Եվրոպայի պաշտպանունակությունը։ Այդ մասին ասված է փաստաթղթում, որտեղ ամփոփված են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության և պաշտպանության գերմանաֆրանսիական խորհրդի նիստի արդյունքները։ Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, բայց Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ խոսքը կարող է վերաբերել գործողության հեռահար շառավղով հրթիռներին։ ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ը մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 20-ին արգելափակել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը, որով արգելվում է զենքի տեղակայումը տիեզերքում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Բանաձևի նախագիծը չի ընդունվել», – հայտարարել է ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիուն, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում: Նախագծին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, նույնքանը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել։ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը սահմանեց էկոպարեկի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում սահմանեց Էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը: Նշենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի ծառայողական ...
Կարդալ ավելին »Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք
Մարտի 27-ի գիշերվա ժամը 1:55-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Մարտի 29-ի կեսօրին ոստիկանության Կենտրոնական ...
Կարդալ ավելին »