Tag Archives: սողանք

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: Այդ մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։  Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։  Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։  Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում սողանքն ավելի քան 50 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքի զոհերի թիվը հասել է 54-ի, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է։ Այդ մասին հաղորդում է Asianet լրատվական հարթակը։ Սողանքն իջել է նահանգի հյուսիս-արևելյան Վայանադի շրջանի բլրաշատ տեղանքում: Ավելի քան 50 տուն և բազմաթիվ մեքենաներ անցել են սողանքի տակ։ Սողանքի շրջանում քանդվել է կամուրջը, ինչը դժվարացնում է փրկարարների մուտքն արտակարգ պատահարի վայր։ Որոնողափրկարարական գործողություններին խոչընդոտում են ...

Կարդալ ավելին »

Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել

Եթովպիայի հարավում տեղի ունեցած երկու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, և այդ թիվն, ըստ պաշտոնյաների, կարող է աճել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հուլիսի 22-ին տեղի ունեցած սողանքի տակ մարդիկ էին մնացել, այնուհետև երկրորդ սողանքն իր տակ էր թաղել մարդկանց, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել։ «Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ մարմիններ կան, ...

Կարդալ ավելին »

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 4-ի

Վրաստանի Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում փրկարարները ևս մեկ դի են հայտնաբերել սողանքի գոտում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։ Նա նշել է, որ անհետ կորած անձանց որոնողափրկարարական միջոցառումները շարունակվում են։ «Այս պահի դրությամբ ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում հինգ անհետ կորածներին գտնելու համար։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1%-ը սողանքների, 30%-ը՝ սելավների

Գործադիրը հաստատլ է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ. ռազմավարությունը և 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը: Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակը, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացները: Նախագիծը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ  Արփինե Սարգսյանը: «ՀՀ-ն աղետների տեսանկյունից լուրջ հակվածություն ունի հատկապես՝ երկրաշարժերի: Հանրապետության տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 %-ը սողանքների,  ...

Կարդալ ավելին »

Վրաստանում սուգ է հայտարարվել սողանքի զոհերի հիշատակին

Վրաստանում օգոստոսի 7-ին սուգ է հայտարարվել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի տարածքում սողանքի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Պատվո պահակախումբը տեղական ժամանակով ժամը 00:00-ին խոնարհել է պետական ​​դրոշները Կառավարական տան և Նախագահական պալատի շենքերի վրա։ Դրոշները խոնարհված են նաև բոլոր պետական ​​հիմնարկություններում: Այդ օրը հեռուստաալիքներին արգելված է հեռարձակել ...

Կարդալ ավելին »
ajax-loader