Tag Archives: Ադրբեջան

Դեպի Ադրբեջան դրամական փոխանցումները կրճատվել են ավելի քան երկու անգամ

Դեպի Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականին կազմել է $ 1 մլրդ 655 մլն՝ 2,2 անգամ պակաս, քան 2022 թվականին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկը, 2023 թվականին դրամական փոխանցումների ծավալը կազմել է $1 մլրդ 655 մլն։ 2023 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը կազմել է $ 442,1 մլն, երկրորդում՝ $ 447,9 մլն, երրորդում՝ $ 391 մլն, ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում հետապնդում են ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին

123 թուրք մտավորականների կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտող հայտարարությունից հետո թուրք ազգայնականների կողմից սկսել են հնչեցվել կոչեր՝ զրկելու այդ գործիչներին Թուրքիայի քաղաքացիությունից։ Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիայի թյուրքական ընկերությունների դաշնության նախագահ Իսմաիլ Ջենգիզը, ով նշել է, թե «123 հայասեր մանկուրտներին պետք է անհապաղ զրկել քաղաքացիությունից»։ Ինչպես հաղորդում է Once Vatan-ը, նա նաև նշել է, որ քաղաքացիությունից զրկելուց հետո ...

Կարդալ ավելին »

ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում(նախկինում «Թվիթեր») կատարած գրառմամբ: «Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ;   «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին ժամը 11։25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ;

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը չի հրաժարվում խոշոր սադրանքի ծրագրից և իրականացնում է տեղեկատվական նախապատրաստություն. Արցախի ՊՆ

 Ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք ԱՀ ՊԲ տարածած հաղորդագրությունից, ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Կարդալ ավելին »

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած ...

Կարդալ ավելին »
ajax-loader