Tag Archives: ՔԿՀ

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին կիսավարտիքի մեջ թաքցրել էր թմրամիջոցներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն․Ս․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս կիսավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել 1,1 գրամ քաշով կաթնագույն, փոշենման և ընդհանուր 2,2 գրամ քաշով բյուրեղանման, առանձնացված զանգվածներ։ Քաղաքացի ...

Կարդալ ավելին »

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:  ««Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի ...

Կարդալ ավելին »

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Գ․Հ․-ի կողմից կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա տաբատի փոքր գրպանի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,45 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Գ․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցների նմանվող զանգվածներ, դեղահաբեր և այլ արգելված իրեր․ ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին

Հայաստանի արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ, խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Շ․-ին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քրեակատարողական ծառայությունը։  Վերջինիս մոտ առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի հետքերով և լցված սև զանգվածով: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցներ, բջջայիններ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի, օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության, պահպանության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի ապրիլի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, ...

Կարդալ ավելին »

Բացվել են «Աբովյան» ՔԿՀ նորոգված վարչական շենքը և անազատության մեջ գտնվողների պահման վայրը

Այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ–ից։ Նշվում է, որ բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից՝ նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը դառնալ, որին ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հունվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում  և ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը հրապարակել է ՔԿՀ-ներում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ուսումնասիրություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ։ Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։ Ուսումնասիրված 19 քրեական վարույթից 17-ը վերաբերել է տուժողի «քաղաքական կամ այլ ...

Կարդալ ավելին »

«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ

Հունվարի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ զննության են ենթարկել քաղաքացուհի Ջ․Մ․-ին և վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերել կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային ...

Կարդալ ավելին »

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը թմրանյութեր էր թաքցրել պարանոցի հատվածում. նրան խուզարկել են և ձերբակալել

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին։ Արդյունքում՝ խուզարկություն իրականացնող ծառայողների աչալրջության շնորհիվ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային հատվածում ...

Կարդալ ավելին »
ajax-loader