ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝ հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։ Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գները` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: գնաճ
Գնաճն արագացել է մինչև 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայաստանի սպառողական շուկայում 2025թ. հունիսին, 2024թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 3.9% գնաճ (մեկ տարի առաջվա 0.8% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ. առաջին կիսամյակում գնաճը ձևավորվել է 1,5% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 0,9% գնանկման դիմաց), ինչը նույնպես պարենային ապրանքների և ծառայությունների թանկացման արդյունք է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն ս. թ. հունիսին արձանագրվել է 1,3% ...
Կարդալ ավելին »Ծառայությունների չնվազող գները և թանկացող սննդամթերքը՝ գնաճի պատճառ
Հայաստանում գնաճ են հրահրում թանկացող սննդամթերքը և ծառայությունների չնվազող սակագները։ Այսպես, 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին 2,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 5,4 տոկոսով և 1,2 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,3 տոկոսով։ Մեկ տարի առաջ դիտվել է նույն պատկերը, բայց այն ժամանակ՝ 2024թ. հունվար-մայիսին, զրոյական գնաճը պայմանավորված էր սննդամթերքի գների 0,5% աննշան ...
Կարդալ ավելին »Եվրամիությունը 2.2% գնաճ է արձանագրել
Եվրագոտում սպառողական գներն ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 2.2%-ով: Այս մասին հայտնել է Եվրամիության վիճակագրական գրասենյակը՝ նախնական տվյալները ներառող զեկույցում։ Այսպիսով, գնաճը մնացել է նախորդ ամսվա մակարդակին։ Trading Economics-ի կողմից մեջբերված վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումը ապրիլին գնաճի դանդաղումն էր մինչև 2.1%։ Ծառայությունների գների աճը նախորդ ամիս արագացել է մինչև 3.9%՝ մարտ ամսվա 3.5%-ի համեմատ, իսկ սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների աճը՝ ...
Կարդալ ավելին »1-ին եռամսյակում գնաճը կազմել է 2․5%
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: Կենտրոնական բանկից հայտնում են, որ առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման եւ գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: «Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում եւ հիմնական գործընկեր երկրներում գների աճի եւ առաջարկի արժեշղթաների ...
Կարդալ ավելին »12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր. ԿԲ
2024թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5 տոկոս, դեկտեմբերին 12-ամսյա բնական գնաճը եւս մնացել է ցածր՝ կազմելով 1 տոկոս։ Այդ մասին հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 6,75 տոկոս: Խորհուրդը կարծում է, որ գնաճի 3 տոկոս մակարդակին հասնելու եւ միջնաժամկետ հեռանկարում գների կայունության հասնելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույք: Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է դանդաղ տեմպերով շարունակել տոկոսադրույքների աստիճանական իջեցումը։ Խորհուրդը կշարունակի հետեւել տնտեսական զարգացման սցենարներին եւ պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջնաժամկետ հեռանկարում 3 տոկոս գնաճի թիրախը եւ գների կայունությունն ապահովելու համար։ Աշխարհում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2025թ. առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական աճի նվազման ռիսկերը։ Գործընկեր երկրներում գնաճն աճել է, իսկ ապրանքների եւ ծառայությունների գների աճը, որը բնութագրվում է կոշտ գներով, շարունակում է զգալիորեն բարձր մնալ թիրախային մակարդակից: Ռիսկերը պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներում գների աճի եւ մատակարարման շղթայի հնարավոր խաթարումների առումով՝ հիմնականում միջազգային առեւտրային լարվածության աճի պատճառով: Միաժամանակ աշխատաշուկայի պայմանները խիստ են մնում գործընկեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում։ Այս հանգամանքներում հավանական է, որ խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն աստիճանաբար նվազեցնել տոկոսադրույքները՝ ավելի դանդաղ, քան նախկինում ակնկալվում էր՝ միաժամանակ պահպանելով համեմատաբար խիստ դրամավարկային պայմաններ: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է թույլ գնաճային ազդեցություն։ 2024թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ աճի գնահատականներին։ Տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ուժեղ աճով։ ...
Կարդալ ավելին »Տարեկան գնաճը հասել է 0.6%-ի
Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. հոկտեմբերին տարեկան գնաճը 2023թ.նույն ժամանակահատվածի 0.1% – ից բարձրացել է մինչև 0.6%: Դա պայմանավորված էր ծառայությունների սակագների ավելի ընդգծված՝ 3.3% աճով, ինչին զուգահեռ նկատվել է ոչ պարենային և պարենային ապրանքների, համապատասխանաբար, 2.1% և 0.1% էժանացում: Մեկ տարի առաջ նկատվել էր ծառայությունների սակագների 2.9% բարձրացում, ոչ պարենային ապրանքների 0.4% թանկացում և սննդամթերքի 1.8% էժանացում: Այդ մասին են ...
Կարդալ ավելին »Դոլարն ու ոսկու գինն աճել են. ՀՀ ԿԲ
Հոկտեմբերի 2-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 387.18 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.10 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.85 դրամով և կազմել 428.45 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.94 դրամով և կազմել 456.42 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.80 դրամով և կազմել 514.06 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը նվազել է
Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 1.8%: Սա ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը: Օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 2.2%:
Կարդալ ավելին »Ռուսաստանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով
Ռուսաստանում տարեկան գնաճը 2024 թվականի օգոստոսին դանդաղել է մինչև 9.05%` հուլիսի 9.13%-ի դիմաց: Ամսական համեմատությամբ օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով: Ըստ վիճակագրության՝ պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0.01%-ով` նախորդ ամսվա համեմատ, թեև տարեկան կտրվածքով թանկացել են 9.72%-ով: Ոչ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, իսկ 2023 թվականի օգոստոսի համեմատ՝ 6.09%-ով: Ծառայությունների արժեքն ընթացիկ տարվա հուլիսին աճել է ...
Կարդալ ավելին »