Tag Archives: էներգետիկ

Մարտունիի 5 գյուղերում մանկապարտեզները ֆոտովոլտային կայանների շնորհիվ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոսի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Վարդենիկի և Ծովինարի մանկապարտեզներն իրենց  տանիքներին տեղադրված արեւային ֆոտովոլտային կայանների շահագործման շնորհիվ արդեն երկու ամիս է, ինչ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագիրն իրականացվել է Մարտունու համայնքապետարանի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության փոխգործակցության արդյունքում։ Ծրագրի արժեքը կազմել է 26 միլիոն 400 հազար դրամ, ...

Կարդալ ավելին »

Շվեդիան Ուկրաինային տրամադրել է ավելի քան 30 մլն դոլար էներգետիկ հատվածի վերականգնման համար

Շվեդիայի կառավարությունը 320 մլն կրոն (30,41 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինային սկանդինավյան-բալթյան օգնության միավորված փաթեթի շրջանակում, էներգետիկ հատվածի վերականգնման համար ցրտերից առաջ։ Այս մասին տեղեկացրել է կառավարության աշխատակազմը։ «Օգնության այդ փաթեթը կարեւոր է ուկրաինական էներգետիկ հատվածի աջակցման համար եւ կօգնի ապահովել ուկրաինական հասարակության կենսունակությունը»,- համագործակցության եւ արտաքին առեւտրի նախարար Բենիամին Դուսայի խոսքերը մեջբերվել են մամուլի հաղորդագրությունում։ 2022թ. փետրվարից Շվեդիան Ուկրաինային ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ գործակցության հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և ...

Կարդալ ավելին »

Երևանի համար կմշակվի կայուն էներգետիկ զարգացման ծրագիր

Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Սշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները: Քաղաքապետարանը հայտնում է, որ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader