2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դաշնային բյուջե է մուտք գործել գրեթե 38 միլիարդ ռուբլի, որոնք հավաքվել են ֆիզիկական անձանց եկամտահարկի բարձրացված դրույքաչափերից։ Սա 1.5 անգամ ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության տվյալներին։ Այս արդյունքը հնարավոր է եղել ստանալ այն բանից հետո, երբ այս տարում ներդրվել է հարկման ...
Կարդալ ավելին »Tag Archives: եկամտահարկ
2025-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում, մասնավորապես, սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, ...
Կարդալ ավելին »Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքով եկամտահարկի վերադարձի սահմանափակումները
2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ 2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտահարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ...
Կարդալ ավելին »Ֆիզիկական անձանց եկամտահարկի հայտարարագրի վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ-ը հիշեցնում է
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայտարարագրման գործընթացը հեշտացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ պատրաստվել է ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման հետ կապված ուղեցույց, որը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» բաժնում։ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ ...
Կարդալ ավելին »Մոլախաղերի կազմակերպիչները պետք է պետբյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ
Հայաստանում մոլախաղերի կազմակերպիչները, ավելի քան 5 մլն դրամ շահման դեպքում, պետք է պետական բյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ։ Այդ մասին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 10-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ խաղային բիզնեսի ոլորտը ...
Կարդալ ավելին »Հիփոթեքային վարկի 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ եկամտահարկ
2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների եւ շահառուների քանակի զգալի աճ: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2023 թվականին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 ...
Կարդալ ավելին »Մարզերում ևս կրճատվում է հիփոթեքի եկամտահարկի վերադարձը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝ 2027 թվականի հունվարի ...
Կարդալ ավելին »Կառավարությունն աստիճանաբար հանելու է հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկի վերադարձի համակարգը
առավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է ...
Կարդալ ավելին »Միկրոձեռնարկատիրության ոլորտում մոտ 35 հազար անձի եկամտահարկի վճարը կավելանա
Հանրապետությունում հուլիսից միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող մոտ 35 հազար անձի համար եկամտահարկի վճարը փոխվել է։ Եթե նախկինում մեկ աշխատողից գանձվում է 5 հազար դրամ, ապա այժմ պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարվի։ Ոլորտում աշխատող միկրոձեռներեցներից շատերն անտրամաբանական են համարում այս փոփոխությունը՝ նշելով, որ մի քանի աշխատող ու մինչև 24 մլն շրջանառություն ունեցողը ևս վճարում է նույն հարկը, մի քանի հարյուր աշխատող ...
Կարդալ ավելին »