Tag Archives: պետական բյուջե

Վարչապետը պատմական է համարում 2024-ի պետական բյուջեն

2024 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և պետք է միանգամից ասեմ, որ սա, իմ ...

Կարդալ ավելին »

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթով պետական բյուջե է վերադարձվել 55 միլիոն դրամ

Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ևս մեկ դեպք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ․Դ-ն, հանդիսանալով 2015թ․ սեպտեմբերի 11-ին պետական գրանցում ստացած «Արտմոդա», «Արտշուզ» անվանումով խանութներում հագուստի և կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում հագուստի, կոշիկի ...

Կարդալ ավելին »

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024-ի պետական բյուջեի նախագծին

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:Oրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականությունը և մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը:  «Եվ այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։  Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ...

Կարդալ ավելին »

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 ...

Կարդալ ավելին »
ajax-loader