Բյուրականի աստղադիտարանում մինչև մայիսի 9-ը տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած XVII հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը: Կոլոքվիումը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Աբասթումանի աստղադիտարանի (AbAO) միջև երկարամյա համագործակցության շրջանակներում։ «Այն նվիրված է երկու հաստատությունների գիտական կապերի ամրապնդմանը և մի շարք արդի աստղաֆիզիկական թեմաների քննարկմանը»,- նշված է Բյուրականի աստղադիտարանի տարածած հաղորդագրության մեջ: Կոլոքվիումի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը։ Հաղորդագրության մեջ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Բյուրական
Բյուրականի աստղադիտարանը և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Բյուրականի աստղադիտարանը՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն» (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի, մարտի 28-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը։ Նշվում է, ...
Կարդալ ավելին »Բյուրականում երկհարկանի տուն է այրվել. 2-րդ հարկում հայտնաբերվել է 49- ամյա քաղաքացու դի
Արագածոտնի Բյուրական գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում հուլիսի 27-ին ժամը 04։43-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, երկրորդ հարկում հայտնաբերվել է 1974 թվականին ծնված Ե․ Պ․-ի դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։28-ին, մարվել՝ 05։58-ին։ Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը (մոտ 40 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 4 գմ հատված:
Կարդալ ավելին »