Tag Archives: Քաղաքապետարան

Քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը համեմատելի է նախորդ 10-15 տարիների հետ. Ավինյան

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր՝ 224 աստիճանահարթակներով և հավելյալ 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում: Կառուցվել է խաղահրապարակ երեխաների համար, առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել են ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ...

Կարդալ ավելին »

Քաղաքապետարանն Ազատության հրապարակից հեռացնում է խաղային գույքը, նաև՝ մանկական մեքենաները

Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են: Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից  վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում: Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: 

Կարդալ ավելին »
ajax-loader