Վրաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.3%-ով կամ 207.1 լարիով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Պատմական առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2024 թվականի չորրորդ եռամսյակում, երբ միջին աշխատավարձը կազմել էր 2 217.5 լարի։ Ամենաբարձր աշխատավարձերը արձանագրվել են հետևյալ ոլորտներում՝ հեռահաղորդակցություն և կապ – 4 176.5 լարի (+5.4% տարեկան),ֆինանսական և ապահովագրական գործունեություն – 3 732.2 լարի (+2.5%),շինարարություն ...
Կարդալ ավելին »Tag Archives: վրաստան
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Մակա Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Հիշողության պուրակում»:
Կարդալ ավելին »Հայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման 2-րդ շուկան
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1 միլիարդ կՎտ/ժ, ինչը 28.8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, սակայն արտահանման շահույթը նվազել է 48.8%-ով և կազմել 49 միլիոն դոլար: Արտահանման միջին գինն այս տարի նվազել է 28.1%-ով և կազմել 0.047 դոլար մեկ կՎտ/ժ-ի դիմաց: Ամենաշատ էլեկտրաէներգիան արտահանվել է Թուրքիա (82.8%): Երկրորդ տեղում Հայաստանն է (13.1%), հաջորդում ...
Կարդալ ավելին »ՀՀ ՊՆ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փոխադարձաբար կարևորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը, փոխանցել ՀՀ ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը Վրաստանում է
Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների ...
Կարդալ ավելին »Վրաստանը մտադիր է նոր մայրուղի կառուցել դեպի Հայաստան
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ Այդ մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը՝ հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանին։ Վերջինիս համաձայն՝ նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Շինարարության արժեքը կկազմի 250 մլն ...
Կարդալ ավելին »Վրաստանը հետախուզման մեջ գտնվող անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:
Կարդալ ավելին »Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Վրաստանի ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը:
Կարդալ ավելին »Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման հստակ ժամանակացույց առկա չէ. ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ...
Կարդալ ավելին »Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Պատգամավորների միջև ծեծկռտուքն ընդհատել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ պատգամավորները քաղաքական հայտարարություններ են անում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի ընդունման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և ընդդիմության միջև։ Առաջինը վեճն սկսել է իշխող կուսակցության պատգամավոր Դիտո Սամխարաձեն, որը նախ իր դիտողություններն է բացականչել «Ազգային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ