Tag Archives: Ռուսաստան

Ռուսաստանը երկրից հեռացածների տվյալների բազա է կազմել

Ռուսաստանցիների մասին արտահոսած տվյալների շտեմարաններից մեկում հայտնվել են 2022-2024 թվականներին երկիրը լքածների ցուցակները, պարզել է «Агентство»-ն։  Մեկնածների տվյալների բազայում, ինչպես բացահայտել է հրապարակումը, բացի անունից, ազգանունից, հայրանունից ու մեկնելու ամսաթվից, նշվում է նաեւ պատճառը։ «Агентство»-ն գտել է Ռուսաստանից հեռանալու պատճառների երեք տարբերակ՝ «Հատկուկ ռազմական օպերացիայի սկիզբ», «զորահավաքի հայտարարություն» և «Վագներ ՊՄԿ-ի ապստամբություն»։ Բազայի աջակցության ծառայությունը բացատրել է, որ «այս զանգվածը ...

Կարդալ ավելին »

Ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն արտահանվում է Ռուսաստան

Հայաստանի ագրոպարենային ապրանքների՝ միջինացված ցուցանիշով 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան: Այդ մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ անդրադառնալով արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հարցին:  Խոջոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին կազմակերպվել են 4 միջազգային ցուցահանդեսներ, որոնց մասնակցել է հայկական շուրջ 120 կազմակերպություն: «Այսինքն՝ 120 կազմակերպություն՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ունեցել իր արտադրանքը ներկայացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ–ում, ԵՄ երկրներում: Միջինացված և ...

Կարդալ ավելին »

Չինաստանը Ռուսաստանի միջոցով երկաթուղային կապ է ստեղծում Եվրոպայի հետ

Չինաստանը սկսել է կանոնավոր բեռնափոխադրումների երկաթուղային հաղորդակցությունը դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի տարածքով: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով չինական խոշորագույն լոգիստիկ Sinotrans ընկերությանը: «Այս կանոնավոր բեռնատար գնացքի գործարկումը թույլ կտա ապրանքներն ուղղակիորեն Պեկինից ուղարկել Եվրոպա՝ նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով արդյունավետությունը»,– գործակալությունը մեջբերում է Sinotrans-ի Հյուսիսային Չինաստանի մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Գենգ Ժանֆենգի մեկնաբանությունը: Հաղորդվում է, որ բեռնատար գնացքը, որը ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառող երկրներինը

Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան նրան տնտեսական պատերազմ հայտարարած արևմտյան երկրներինը: Այս կարծիքին է լեհական Myśl Polska պահպանողական թերթի սյունակագիր Անջեյ Շչեսչնյակը: Փորձագետի խոսքով՝ «վերջին տնտեսական ցուցանիշները զարմանալիորեն լավն են. Ռուսաստանի տնտեսությունն աճում է այնպիսի տեմպերով, որին կարող են նախանձել նրա արևմտյան մրցակիցները»: Հեղինակը մեջբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, ըստ որոնց՝ ընթացիկ տարում Ռուսաստանի ՀՆԱ-ն պետք է ...

Կարդալ ավելին »

ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Չերեպովեց քաղաք

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Չերեպովեց քաղաք: Կարգադրությունում ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. Աշխատանքային այցով 2024 թվականի հուլիսի 4-6-ը Չերեպովեց (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում գրեթե մեկ երրորդով կրճատվել է մարդատար մեքենաների արտադրությունը

Ռուսաստանում 31․5%-ով նվազել է մարդատար ավտոմեքենաների արտադրության ծավալը։ 2024 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում հայրենական ավտոմոբիլային գործարանները թողարկել են 267 հազար մարդատար ավտոմեքենա՝ Ռոսստատի հաշվարկով ։ Դա 66.6%-ով ավելի է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ։ 2023 թվականի մայիսին արտադրությունը նվազել է 2․1%-ով, իսկ 2024 թվականի ապրիլին՝ 31․5%-ով, այսինքն՝ գրեթե մեկ երրորդով։ Գարնան վերջին ամսվա ընթացքում բեռնատարների արտադրությունը նույնպես նվազել է։ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան. ՏԱՍՍ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 8-9-ը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանի խորհրդարանի նոր կազմին մոտ կանգնած աղբյուրը։ «Իմ տեղեկություններով՝ (խմբ․՝ այցը պատրաստվում է) հուլիսի 8-9-ը: Սակայն ժամկետները կարող են փոփոխվել: Բայց հենց այդ ժամկետների մասին են այժմ մեզ մոտ խոսում», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումների» ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը: Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումների ներքո հայտնվել են Ռուսաստանի Դաշնության 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից: ԵՄ-ն նաև պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է  Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի 61 ընկերություններ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել կրկնակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման համար։ Եվրամիությունը կշարունակի գնել ռուսական հեղուկացված բնական գազը ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովը որոշում կպատրաստի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Համապատասխան հանձնարարականը տվել է ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նաև Ռուսաստանն այլևս վճարումներ չի կատարի այս կազմակերպությանը։ Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում, և այլևս ...

Կարդալ ավելին »
ajax-loader