Tag Archives: Ռուսաստան

Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն Էր Ռիադում վերսկսվել են

Ռիադում ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայի Ալբասատին համալիրում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Մոսկվան բանակցություններում ներկայացնում են Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Վաշինգտոնը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների գագաթաժողովի եւ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։

Կարդալ ավելին »

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մի շարք գերատեսչությունների ղեկավարները մոտ ժամանակներս կհանդիպեն՝ քննարկելու «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի շինարարության ընթացքը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ  մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք նախատեսում ենք մոտ ժամանակներս անցկացնել եռակողմ հանդիպում՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ», – ասել է ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի մեծահարուստների կարողությունն աճել է 14.2 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2025 թվականի սկզբից աճել է 14.2074 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg գործակալության հրապարակած միլիարդատերերի ինդեքսում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Ռուսաստանի երկաթի հանքաքար արտադրող խոշորագույն Metalloinvest-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովը վաստակել է 2.75 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 17.5 միլիարդ դոլարի, իսկ Severstal-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 2.52 միլիարդ դոլարով՝ մինչև 26.7 ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի ՀՀ-ի համար. ԱՀԾ զեկույց

Երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։ Երկրորդային պատժամիջոցների ավելացման ...

Կարդալ ավելին »

Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ Կիևի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիր չկնքելով. Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «ավելի լավ կանի իր համար», եթե ավարտի պատերազմն Ուկրաինայում՝ ավելացնելով, որ Պուտինի «գործերը այնքան էլ լավ չեն», եւ Ռուսաստանը մեկ միլիոն զինվոր է կորցրել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։ «Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների առջեւ՝ հրամանագրերի ստորագրումից հետո: «Ռուսաստանն ավելի մեծ է, քան Ուկրաինան, նրանք ավելի շատ զինվորներ ունեն, որոնց կարող են կորցնել, բայց տարօրինակ է նման ձեւով երկիր ղեկավարելը»: Նա նաեւ ասել է, որ ցանկանում է շուտով հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն հանդիպման օրը դեռ որոշված ​​չէ։ «Մարդկանց մեծ մասը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթում»,- ասել է Թրամփը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գրեթե երեք տարի տեւած պատերազմի մասին: «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ նա [Պուտինն] ավարտի այս պատերազմը»։ Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հակամարտությունը դադարեցնելու պայմանագիր կնքել, իսկ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարք։ «Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք Պուտինը ցանկանում է դա։ Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չկնքելով»,- ասել է Թրամփը։ Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության հարցին՝ Թրամփը նշել է, որ նախընտրում է մաքսատուրքերը պատժամիջոցներից։

Կարդալ ավելին »

Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է մատակարարել 1 միլիոն բարելից ավելի նավթ՝ չնայած պատժամիջոցներին. BBC

Ռուսաստանը 2024 թ. մարտից Հյուսիսային Կորեային ավելի քան մեկ միլիոն բարել նավթ է մատակարարել։ Այս եզրակացությանն է հանգել բրիտանական հետազոտական ​​Open Source Center կենտրոնը՝ արբանյակային պատկերների վերլուծությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնն իր հետազոտության արդյունքները կիսել է BBC-ի հետ: Առաջատար փորձագետները և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին BBC-ին ասել են, որ իրենց համոզմամբ՝ այս նավթով Մոսկվան վճարում է Փհենյանին այն զենքի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում ստեղծել են ուղեղի քաղցկեղի բուժման նյութ

Ուրալի դաշնային եւ Ուրալի պետական բժշկական համալսարանների գիտական կոլեկտիվը սինթեզել է նյութ հակաուռուցքային էֆեկտով։ Այն կարող է դառնալ գլիոբլաստոմայի՝ կենտրոնական նյարդային համակարգի ագրեսիվ չարորակ ուռուցքի բուժման դեղամիջոցի հիմքը։ Այսօր գոյություն ունեն այդ հիվանդության բուժման դեղամիջոցներ, սակայն դրանք գերազանցապես թունավոր են եւ ուժեղ կողմնակի ազդեցություններ են ունենում։ Եթե կենդանիների եւ մարդկանց վրա կատարված փորձերը դրական արդյունք ցույց տան, Ռուսաստանում կարող է ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը վաղվանից կբարձրացնի ցորենի արտահանման մաքսատուրքը

Ռուսաստանի Դաշնությունից ցորենի և մեսլինի (ցորենի և աշորայի խառնուրդ) արտահանման մաքսատուրքը 2024 թվականի հոկտեմբերի 30-ից կբարձրացվի մինչև 2,272․9 ռուբլի՝ մեկ տոննայի դիմաց ներկայիս 2,121․2 ռուբլի դրույքաչափի փոխարեն,ասվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության նյութերում։ Գարու մաքսատուրքը կկազմի 802․4 ռուբլի՝ նախկին 389․7 ռուբլու փոխարեն։ Եգիպտացորենի մաքսատուրքը 2,671․7 ռուբլուց կհասցվի 2,702․1 ռուբլու մեկ տոննայի դիմաց: Ցորենի արտահանման մաքսատուրքը հաշվարկվում է 220 դոլար մեկ տոննայի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը արբանյակային տվյալներ է տրամադրել հութիներին՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների համար

Եմենի հութի ապստամբները օգտագործել են ռուսական արբանյակային տվյալները Կարմիր ծովում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումներ իրականացնելու համար առևտրային նավերի վրա, The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են երկու եվրոպացի զինվորականներ և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր: Նրանցից մեկի համաձայն՝ տվյալները փոխանցվել են Եմենում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների միջոցով։ Սա օգնել է ապստամբներին զգալիորեն «ընդլայնել իրենց հարձակումների ...

Կարդալ ավելին »

«Թեղուտը» մասնակցել է Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների XXV գագաթնաժողովին

HR միության ավելի քան 400 ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև «Թեղուտ» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Դավիթ Աղայանը, հանդիպել են Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների հոբելյանական XXV գագաթնաժողովին՝ քննարկելու մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական մարտահրավերները, «նոր իրականության» պայմաններում մարդկային կապիտալի աճող դերը և աշխատաշուկայի արդիական միտումները, ինչպես նաև ամփոփելու տնտեսության, բիզնեսի և HR ոլորտի զարգացման ընթացիկ շրջանի արդյունքները: Այդ մասին ...

Կարդալ ավելին »
ajax-loader