Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանության ...
Կարդալ ավելին »Tag Archives: սահման
Հայաստանի սահմանին այս պահին կուտակումներ չկան․ Պապիկյան
Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց ...
Կարդալ ավելին »Շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը․ Փաշինյանը՝ Հայաստանի սահմանի և Լեռնային Ղարաբաղի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել Եվրամիության ...
Կարդալ ավելին »