Tag Archives: ավագանի

Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում քաղաքապետի տեղակալների նշանակումն է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։ Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։ Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետին կընտրի նոր ավագանին․ օրենքի կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից որևէ մեկը քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին չի կարողացել հավաքել։ Ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) հավաքել է 75 հազար 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32․57 տոկոսը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 18-ին քննարկեց Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի գրանցման հարցը։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն և 1 դաշինք։  ԿԸՀ-ն արձանագրեց, որ առաջադրված բոլոր քաղաքական ուժերի փաստաթղթերը համապատասխանում են ընտրական օրենսգրքի պահանջներին։   Այսպիսով՝  «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու համար ԿԸՀ է դիմել առաջին կուսակցությունը․ Վահագն Հովակիմյան

Երեւանի Ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր՝ օգոստոսի 10-ին, ԿԸՀ-ին դիմել է առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Սովորաբար ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենում հիմնականում վերջին օրը։ Պատճառն այն է, որ կուսակցությունները մինչեւ վերջին օրն աշխատում են բոլոր փաստաթղթերի եւ տեղեկանքների վրա, համամասնական ցուցակներում մինչեւ վերջ կարող է համարների տեղաշարժ ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Երևանի ավագանու ընտրության օրը

Երևանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվել են 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նախագիծն ընդունվել է կառավարության հերթական նիստի ժամանակ։ «Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ...

Կարդալ ավելին »
ajax-loader