Tag Archives: Շրջակա միջավայր

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող ...

Կարդալ ավելին »

Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։  Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։  Հակոբ Սիմիդյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից։  Համբարձում Մաթևոսյանը 2023 թվականի փետրվարից զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։ 

Կարդալ ավելին »

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ: «Ամառային տապ օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, ...

Կարդալ ավելին »

Անձրև և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ: Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից, ընդգծելով, որ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։

Կարդալ ավելին »

Կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

 Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Կառավարություն նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։  «Մենք հիմա 8-ժամյա պահպանություն ենք իրականացնում անտառներում և ազգային պարկերում. 24-ժամյա հսկողություն իրականացնելու  խնդիր կա։ Այս փոփոխությունները միտված են հենց դրան։ Առաջարկում ենք Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը։ Ծառայողին իրավունք է ...

Կարդալ ավելին »
ajax-loader