Երկրից 360 միլիոն լուսատարի հեռավորության վրա Կույս համաստեղությունում՝ SDSS1335+0728 գալակտիկայի կենտրոնում, հանկարծակի արթնացել է հսկայական սև խոռոչ, որը մոտ մեկ միլիոն անգամ ավելի մեծ է, քան Արեգակը: Այն հայտնաբերել են Գերմանիայի Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետները: Այս հազվագյուտ և հետաքրքրաշարժ գործընթացի մասնրամասները ներկայացվել են Astronomy and Astrophysics (A&A) գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։ Պայծառության առաջին փոփոխությունը խորը տիեզերքի այս աննկատ տարածաշրջանում գրանցվել ...
Կարդալ ավելին »Tag Archives: սև խոռոչ
NASA-ն տիեզերքը բացահայտելու նոր միջոց ունի․ James Webb-ը գտել է ամենահեռավոր սև խոռոչը
NASA-ի աստղաֆիզիկոսները գտել են ռենտգենյան դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում առ այսօր հայտնաբերված Երկրից ամենահեռու գտնվող սև խոռոչը: Օբյեկտը հայտնաբերվել է Chandra ռենտգենյան աստղադիտարանի և James Webb ինֆրակարմիր աստղադիտակի դիտարկումների շնորհիվ։ Աստղագետները հույս ունեն, որ դա կօգնի բացատրել, թե ինչպես են առաջացել տիեզերքի առաջին գերզանգվածային սև խոռոչները: Ինչպես պարզել է Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի գիտնականների թիմը՝ Ակոս Բոգդանի գլխավորությամբ, գերզանգվածային մեծացող սև խոռոչը գտնվում ...
Կարդալ ավելին »Անսովոր և հեռավոր․ James Webb-ի հայտնաբերած ակտիվ սև խոռոչը
James Webb տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է մինչ օրս մարդկությանը հայտնի ամենահեռավոր ակտիվ գերզանգվածային սև խոռոչը։ Այն գտնվում է CEERS 1019 գալակտիկայում, որը ձևավորվել է տիեզերքի պատմության բավականին վաղ շրջանում՝ Մեծ պայթյունից ընդամենը 570 միլիոն տարի անց: Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, CEERS 1019-ի կենտրոնում գտնվող ակտիվ գերզանգվածային սև խոռոչն անսովոր է ոչ միայն իր տարիքի և հեռավորության, այլ նաև այն պատճառով, որ ...
Կարդալ ավելին »