Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ղազախական «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջատարների թվում է: 6 տուրերից հետո Շանթ Սարգսյանը և ևս 2 շախմատիստ հավաքել են 5-ական միավոր: Մանուէլ Պետրոսյանն ունի 4․5 միավոր: Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: «Aktobe open»-ին մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: Այն կեզրափակվի հունիսի 2-ին:
Կարդալ ավելին »Tag Archives: հուշամրցաշար
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը․ մասնակցում է 415 շախմատիստ
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այն պատանեկան միջազգային մրցաշար է, տարբեր տարիքային խմբերի համար, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով: Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում են 415 շախմատիստներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ