Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի հաշվետվությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հաշվետվության համաձայն՝ հարուցվել է 10 վարույթ, 2 դեպքում բուժաշխատողի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն: Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի 7 անդամից կազմված անկախ մարմնին քաղաքացին կարող է ուղարկել դիմում- բողոք, եթե կարծում է, որ բուժաշխատողի կողմից եղել է մասնագիտական էթիկայի կանոնների խախտում: ...
Կարդալ ավելին »Tag Archives: Բուժաշխատող
Բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ կունենան. ՔՊ-ական պատգամավորները նախաձեռնությամբ հանդես կգան
ՔՊ-ական պատգամավորեր Արսեն Թորոսյանն ու Հասմիկ Հակոբյանը որոշել են նախաձեռնել փոփոխություն ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան։ «Այսօրվա կարգավորումներով հատուկ առանձնացված չէ բուժաշխատողների դեպքը, իհարկե, կան ծանրացուցիչ հանգամանքներ՝ մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ բռնություն կիրառելու մասով, բայց դա, կարծում եմ, բավարար չէ։ Մենք պետք է հստակ հաղորդագրություն ուղարկենք բոլորին, որ սա անթույլատրելի է»,- նշել է ...
Կարդալ ավելին »Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։ Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։ Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։ Արտակ Ջումայանը Մեղրիում` Լոֆթ կենտրոնում հանդիպել է ...
Կարդալ ավելին »Բուժաշխատողների կարողությունների զարգացման նպատակով նախատեսվում է սահմանել պարտադիր դասընթացների ցանկ
Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների ցանկ։ Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ակնկալվում է առանձին կարևորություն պահանջող դասընթացների ցանկ սահմանել բուժաշխատողների համար։ Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ