Tag Archives: ՏԿԵ նախարար

Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարության 80 տոկոսն ավարտվել է. ՏԿԵ նախարար

2024 թվականին ՀՀ պետական բյուջեից էներգետիկայի ոլորտին հատկացված 19 միլիարդ դրամից ծախսվել է 18,3 միլիարդը, իսկ կատարողականը կազմել է 96,2 տոկոս։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարի խոսքով՝ հատկացված միջոցները ծառայել են չորս ծրագրերում ներառված 12 ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։  Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։ ...

Կարդալ ավելին »

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ 33-ամյա Խուդաթյանը նաեւ Փաշինյանի սանիկն է: Մինչեւ 2018թ.-ը՝ նա աշխատել է տարբեր վարկային կազմակերպություններում, իսկ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նշանակվել Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար, ապա ընտրվել համայնքի ղեկավար: 2024 թվականի հունվարի 11-ինԿառավարության որոշմամբ նշանակվել էր ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024»-ին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել են հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամիթ -2024» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումին։  Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Սևան ստարտափ սամիթ -2024» տեխնոմիջոցառման կազմակերպիչների ներկայացմամբ՝ միջոցառման շրջանակում մեկ շաբաթ շարունակ տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում ...

Կարդալ ավելին »

Տավուշում և Լոռիում արվում են բոլոր առաջնային գործողությունները. իրավիճակն ըստ ՏԿԵ նախարարի ու ՆԳ փոխնախարարի

Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, նախնական տվյալներով՝ կա երեք զոհ։ Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում: ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է նաև ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման վերաբերյալ հարցեր

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հայաստանում սկսվել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկին երկարաձգելու ծրագրի ...

Կարդալ ավելին »

Խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս․ ՏԿԵ նախարարը նվազման միտում է տեսնում

Հայաստանի ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է։ Այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է․ մի կողմից բախվում ենք առկա ենթակառուցվածքների վիճակի հետ, որոնք, մեղմ ասած, լավ ...

Կարդալ ավելին »
ajax-loader