Tag Archives: հանրային

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին կշարունակեն ծառայություններ մատուցել մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում իրականացվել են մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Ծառայություններ կմատուցվեն նաև հետևյալ բնակավայրերում՝ հունիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր ...

Կարդալ ավելին »

Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը

Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը՝ «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելու համատեքստում։ Քննարկմանը, որը վարել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՄՍԾ պետի առաջին ...

Կարդալ ավելին »

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ): Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի ...

Կարդալ ավելին »

Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով: ...

Կարդալ ավելին »

Պետությանը պատճառվել է մոտ 1,8 մլրդ դրամի վնաս. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ...

Կարդալ ավելին »
ajax-loader