Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-31-ը նախատեսվող գյուղատնտեսական համատարած հաշվառումը կընդգրկի 71 խոշորացված համայնք՝ մոտ 900 բնակավայրերով։ Այդ մասին ասաց ՀՀ վիճակագրական կոմիտեի Գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը՝ ներկայացնելով վերոնշյալ հաշվառման համար իրականացվող աշխատանքները։ «Նախքան բուն դաշտային աշխատանքները՝ գործընթացը պայմանականորեն բաժանվել է երեք փուլի. առաջին փուլը նախապատրաստական աշխատանքներն են, որի շրջանակներում իրականացվել են բնակավայրերում տնտեսությունների ցուցակագրում։ ...
Կարդալ ավելին »