Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ւև սպորտի նախարարությունը, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԿԳՄՍ
ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարության կրթաթոշակի մրցույթ՝ առևտրային կազմակերպությունների համար
Հայաստանի ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, մինչև ...
Կարդալ ավելին »Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. ԿԳՄՍ փոխնախարար
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է նախարարության անցկացրած «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, ...
Կարդալ ավելին »Հայտնի են ԿԳՄՍ նախարարության՝ 2025-ի դրամաշնորհային նախագծերը
Կայացել է ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շնորհանդեսը. հայտնի են դրամաշնորհ ստացած նախագծերը: Ներկայացվեցին ծրագրերի բովանդակությունը, ստեղծագործական ու կրթական արժեքը, ակնկալվող արդյունքները և երկրի մշակութային կյանքում դրանց ազդեցությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տարիներ շարունակ նախարարությունը տարբեր ոլորտներում իրականացնում է դրամաշնորհային մրցույթներ և յուրաքանչյուր տարի ...
Կարդալ ավելին »Օտար լեզուների դասավանդման բարելավումը հիմնաքարային է. ԿԳՄՍ փոխնախարար
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը: Համաժողովին մասնակցել են Երևանի և ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների համար նոր ստանդարտներ է առաջարկում
Ունենք ավելի քան 400 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոցներ, որտեղ սովորում է ավելի քան 100 հազար երեխա: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմով սահմանել այս հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, ինչը թույլ է տալու հասկանալ, թե որն է ծառայությունների տրամադրման ստանդարտը, և այդ իմաստով հնարավոր է դառնում որակական միևնույն չափանիշներ սահմանել բոլոր հաստատությունների համար: Այդ ...
Կարդալ ավելին »Այց Արագածոտնի մարզի հուշարձաններ․ԿԳՄՍ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։ Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ...
Կարդալ ավելին »Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի մամուլի ասուլիսը
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 6, մուտքը՝ Անգլիական այգու կողմից, թատրոնի գլխավոր մուտքի հարևանությամբ՝ ՊԱՆՆՈ արվեստի տուն) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Ասուլիսի ընթացքում նախարարը կանդրադառնա 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների ...
Կարդալ ավելին »