Tag Archives: ԿԳՄՍՆ

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։ Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ–ն գիտական բազայի արդիականացման համար մրցույթ է կազմակերպում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։ ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։ Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի է համարում ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը. Մերձավանի դպրոցի տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի դպրոցում տեղի ունեցած միջադեպը։  Ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարությունը։  «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ՌԴ բուհերում 2025-2026 ուստարում կրթության հրավեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար: Նախարարությունից նշում են, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի անվան ...

Կարդալ ավելին »

Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես վերականգնվում և վերանորոգվում են Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։ Լոռու մարզի Ամրակից գյուղի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ի երաշխավորած ավելի քան 40 անուն նոր դասագիրք արդեն տպագրության փուլում է

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ընթացիկ տարում ընդհանուր առմամբ 66 անուն դասագրքի մրցույթ է հայտարարվել, որի արդյունքում ներկայացվել է շուրջ 110 դասագիրք: Այդ մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ այս տարի նոր դասագրքերի մրցույթներ են հայտարարվել 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների, ինչպես նաև 2-րդ, 5-րդ և 10-րդ դասարանների համար, որոնց մրցույթներն անցած տարի չէին կայացել: ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ պատվերով սկսվել է Լոռու մարզի հուշարձանների վերականգնումը

ԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել ...

Կարդալ ավելին »

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ նորոգվել է 1975-1977 թվականներին. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին երկար ...

Կարդալ ավելին »

Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի երեք փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են ...

Կարդալ ավելին »
ajax-loader