Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից՝ հուլիսի 4-ից, Մ-1 միջպետական ճանապարհի (Երևանից Գյումրի ուղղությամբ) կմ 38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ «Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,-հորդորում են ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Կարդալ ավելին »Tag Archives: Ուջան
Աղձքի և Ուջանի մոտ պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը որոշ ժամանակ փակ կլինի
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ հունիսի 21-ին՝ ժամը 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտը՝ նշելով, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ