Tag Archives: նույնականացման քարտ

Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Հարգելի՛ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի ...

Կարդալ ավելին »

Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի

Ապրիլի 30 դրությամբ մենք ստացել ենք 96.900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81.900 նույնականացման քարտ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը նկատեց՝ սրանք ընդամենը մուտք եղած դիմումներն են: Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության պրոցեսն իրականացվի: «Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում ...

Կարդալ ավելին »

PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Բջջային էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Այդ մասին իրազեկող տեսանյութ է հրապարակել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:  «Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- ասվում է տեսանյութի մեջ: 

Կարդալ ավելին »

Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար

Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր մասնավոր ընկերությունները։ «Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները մանրամասն կներկայացնեն իրենց ծրագրերն ու ...

Կարդալ ավելին »

Վրաստան՝ նույնականացման քարտով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին

Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով: Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելուն: Հայաստանի և Վրաստանի միջև գործում է քաղաքացիների համար առանց մուտքի վիզաների այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993 թ մայիսի 19-ին ստորագրված ՀՀ-ի և ...

Կարդալ ավելին »
ajax-loader