Tag Archives: Աշխարհ

Աշխարհի նավագնացությունը AI է ներգրավել բեռների անվտանգության համար

Աշխարհի նավագնացային ընկերություններն արհեստական բանականություն (ԱԲ) են օգտագործում բեռների վտանգավորությունը որոշելու համար՝ ծովում մահացու հրդեհների թիվը կրճատելու նպատակով։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Նավագնացության համաշխարհային խորհրդին (World Shipping Council, WSC)։ Իր տվյալների համաձայն՝ 2024 թվականին նավերի խոշոր հրդեհների թիվը հասել է տասնամյակի ամենաբարձր ցուցանիշին՝ մարտկոցներ և այլ տարբեր դյուրավառ նյութեր պարունակող բեռների քանակի աճի պատճառով: ...

Կարդալ ավելին »

Աշխարհում մոտ 7 միլիոն ուկրաինացի փախստական կա

2025 թվականի սկզբից Ուկրաինայից ևս 100 հազար մարդ է հեռացել։ Այդ մասին են վկայում Էկոնոմիկայի նախարարության հրապարակած՝ Ուկրաինայի էկոնոմիկայում հիմնական իրադարձությունների մոնիթորինգի արդյունքները, հաղորդում է Корреспондент.net-ը։ Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության տվյալների, 2025 թվականի ապրիլի 17-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է Ուկրաինայից 6,918 միլիոն փախստական (Եվրոպայում գրանցվել է 6,358 միլիոն փախստական, իսկ Եվրոպայից դուրս՝ 0,56 միլիոն փախստական)։ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային գումարը 1 միլիարդ դոլար է

ՖԻՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի 2025թ․ աշխարհի ակումբային առաջնության մրցանակային հիմնադրամն ու գումարի բաշխման սկզբունքը։ Մրցանակային ընդհանուր գումարը 1 միլիարդ դոլար է։ Հաղթողը կարող է ստանալ առավելագույնը 125 միլիոն դոլար, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ 475 միլիոն դոլարը 32 մասնակիցների միջեւ կբաշխվի մարզական նվաճումների, 525 միլիոն դոլարը՝ աշխարհի ակումբային առաջնությունում մասնակցության եւ արդյունքների համար։ Ակումբային առաջնությունը կանցկացվի ամռանը ԱՄՆ-ում։

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենահզոր անձնագիրն ունի Սինգապուրը. ՀՀ-ն 74-րդն է

Ըստ Henley Passport Index-ի՝ Սինգապուրն ունի աշխարհի ամենահզոր անձնագիրը: Սինգապուրի անձնագրով հնարավոր է առանց մուտքի արտոնագրի այցելել 195 երկիր: Սինգապուրին հաջորդում են Ֆինլանդիան, Ֆրանսիան,  Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսպանիան: Այս երկրների անձնագրերով առանց վիզայի կարելի է այցելել 192 երկիր: Ամենաթույլ անձնագիրն ունի Աֆղանստանը: Դրանով կարելի է ճանապարհորդել ընդամենը 26 երկիր: Հայաստանը վարկանշային աղյուսակում 74-րդն է: ՀՀ անձնագրով առանց ...

Կարդալ ավելին »

Թվային տեխնոլոգիաներն աշխարհը տանում են անկանխիկ վճարումների

ԱՄՆ-ն զիջում է շատ այլ երկրների, բայց շատ արագ շարժվում է դեպի անկանխիկ հասարակություն։ Ըստ ֆուտուրիստ Բրեթ Քինգի՝ թվային վճարումները, ի վերջո, կդառնան գերիշխող, քանի որ ավանդական արժույթը և վճարումները աստիճանաբար կմնան անցյալում: 2022 թվականին կանխիկ դրամի օգտագործումը նվազել է կանխիկի պատմության մեջ ամենամեծ տարբերությամբ։ Սա, հավանաբար, ամենամեծ անկումն էր, որը գրանցվել է առնվազն մ.թ.ա. 650 թվականից ի վեր: Բայց ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների տասնյակը. CIES

CIES Football Observatory ֆուտբոլային հետազոտական խումբը ներկայացրել է աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների տասնյակը՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները գոլային պահերի ստեղծման, ավարտին հասցնելու, գլխով խաղի, դրիբլինգի, պաշտպանվելու, գնդակ պահելու տեսանկյունից։ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», 98,5) Գրանիտ Ջակա («Բայեր», 92,3) Մարտին Էդեգոր («Արսենալ», 89,9) Ֆլորիան Վիրց («Բայեր», 89,2) Տոնի Կրոս («Ռեալ», 89,0) Ջուդ Բելինգեմ («Ռեալ», 87,9) Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ», 85,0) Բուկայո Սակա («Արսենալ», ...

Կարդալ ավելին »

Աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները ՝ ըստ Forbes-ի

Անգլիայի Պրեմիեր լիգայի հիմնադրումից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ակումբի պատմության մեջ իր վատագույն արդյունքին: Այս մրցաշրջանում թիմը ձախողվեց նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այնուամենայնիվ, ակումբը գլխավորել է Sportico-ի ընթացիկ տարվա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: «Forbes Sport»-ը պատմել է ամենաշահութաբեր թիմերի տասնյակի մասին: Ըստ «Sportico»-ի՝ ներկայումս աշխարհում կա 10 թիմ՝ առնվազն 3.4 միլիարդ դոլար արժողությամբ և մրցաշրջանում միջինացված ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենահուսալի մեքենաները․ Toyota-ն անգերազանցելի է

Պատմության մեջ ամենադիմացկուն մեքենաների վարկանիշը գլխավորում է Toyota 4Runner ամենագնացը: Ցուցակը հրապարակել են HotCars պորտալի փորձագետները։ Այն բաղկացած է 20 մոդելներից, որոնք կարող են ժամանակին սպասարկմամբ անցնել ավելի քան 483 հազար կմ։Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա: Դրա անձնական ռեկորդը 2,3 մլն կմ է։ Երկրորդ տեղում Honda Accord 1990-1993-ն է, որը կարող ...

Կարդալ ավելին »

9 անգամ՝ 11 տարում․ աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է

Փորձագետները նշել են  ապրելու համար ամենաթանկ քաղաքն աշխարհում, գրել է World of Buzz-ը։ Ռեյթինգը կազմելիս մասնագետները հաշվի են առել գների աճը եւ բազմաթիվ այլ գործոններ։ The Economist Intelligence Unit (EIU) ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներով՝ Սինգապուրը զբաղեցրել է ապրելու համար ամենաթանկ քաղաքների ռեյթինգի առաջին տեղը։ Նրան հաջորդել են Ցյուրիխը, Ժնեւը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Փարիզը, Կոպենհագենը, Թել Ավիվը եւ Սան ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։  Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։   Արդեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader